Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Փողոցում քարշ եկողները մեկ տոկոս էլ չեն կազմում. պետք է արագ ամրացնել դատաիրավական համակարգն ու գնալ արտահերթ ընտրությունների

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, փողոցում հայտնված ընդդիմությունը կտրականապես մերժում է արտահերթ ընտրությունների առաջարկը՝ պնդելով, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա արյունահեղություն է լինելու։ Ո՞նց եք գնահատում այս իրավիճակը, ինչո՞ւ են 16+ ուժերը մերժում ժողովրդավարական ճանապարհով իշխանությունը փոխելու առաջարկը։

– Նրանք մերժում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկը, որովհետև իրենք իսկ մերժված են։ Իրենք քաջ գիտակցում են, որ չունեն ժողովրդի նույնիսկ մի քանի տոկոսի աջակցությունը։ Նրանք գիտեն, որ եթե ընտրություն լինի, ապա ոչ մի տոկոս ձայն չեն հավաքի։ Եվ իրենք հիմա հարմար պահ են որսացել, որ իշխանությունը խլեն, քանի որ վստահ են, որ ժողովուրդը իրենց չի ընտրելու։ Ժողովուրդն իրենց վաղուց ուղարկել է քաղաքական աղբանոց։ Իսկ իրենք ուզում են աղբանոցից գլուխները բարձրացնեն, գան ու իշխանությունը խլեն։ Իրենք ձեռնոց են նետում ոչ թե Փաշինյանին, այլ ժողովրդին։ Մենք հազար անգամ ասել ենք, որ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի սահմանադրական ճանապարհով, քանի որ մենք փոքր երկիր ենք ու եթե իրար դեմ դուրս գանք, քաղաքացիական պատերազմ լինի, այս երկիրը վերջնականապես կկործանվի։ Հանդուրժողականություն է պետք։ Նիկոլ Փաշինյանը, ուզի թե չուզի, պետք է արտահերթ ընտրությունների գնա։ Հիմա առաջարկն արել է և պետք է դրան ականջալուր լինել, գալ, պայմանավորվել ժամկետների շուրջ և գնալ ընտրությունների՝ հասկանալու համար, թե ժողովուրդն ում ինչքան քվե է տալու։ Սրանք մոռացել են, որ Սերժը ժամանակին ասում էր՝ ինչքան ուզենք, էնքան էլ կխփենք։ Աշխարհի ոչ մի երկրում ընտրությունները այդպես չեն կեղծվել, ինչպես Հայաստանում նախորդ իշխանությունների ժամանակ։

Հիմա էլ ընդդիմությունն է ասում, որ վստահություն չկա, որ իշխանությունները ընտրությունները չեն կեղծելու։

– Այս իշխանությունները մեկ անգամ արդեն կազմակերպել են ընտրություններ և արդար է ստացվել, իսկ իրենք ինչքան կազմակերպել են, եղել են խայտառակ անարդար, կեղծիքներով լեցուն։ Կրկնում եմ՝ Սերժն էր ասում՝ ինչքան ուզենք՝ էնքան կխփենք։ Հիմա դրանց որ լսես, կմտածես, թե վերափոխվել են, դարձել են ազգի պահապան։ Բայց մի բան հստակ է, որ պետության փողերը կազինոներում վարի տվող թմրամոլը երբեք չի կարող դառնալ ազնիվ բարեհույս։

Իսկ ի՞նչ զարգացումներ կարող են լինել, եթե ընդդիմությունը, 16+ ուժերը մերժում են արտահերթ ընտրությունների առաջարկը։ Ի՞նչ արյունահեղության մասին են խոսում։

– Իրենք հեղաշրջման պլաններ ունեն, պլաններ ունեն ներսում սադրանքներ անել, խուճապ առաջացնել։ Տեսեք, մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են նրանք հանրությանը խուճապահար անում իրենց կեղծ տեղեկություններով, ինֆորմացիոն ամբողջ դաշտը իրենց ձեռքին է և իրենք կարողանում են սադրանքների գնալ։

Մինչև անգամ կաշառում են ռուսական լրատվամիջոցներին։ Ամեն օր գրում են՝ կռիվը շարունակվում է, սա են գրավել, նա են գրավել, այսքան նոր զոհ ունենք և այլն, բայց վերջում պարզվում է, որ այդ տեղեկությունները սուտ են։ Բայց նրանք այնքան հիմար են, որ չեն հասկանում, որ սուտը կարճատև ժամանակահատվածով է էֆեկտ ունենում։ Հիմա տեսեք, որ մարդիկ այլևս չեն հավատում փեսա կոչվող թյուրիմացության ստերին, քանի որ նա այնքան բարբաջեց, որ էլ հիմա լսող չկա։ Բոլորն էլ հասկացան, որ նա հիմարություններ է դուրս տալիս։ Պարզապես սրանք նպատակին հասնելու համար միջոցների առաջ խտրականություն չեն դնում։ Սրանցից պետք է զգուշանալ, սրանցից ամեն ինչ սպասելի է։ Պետք է դատաիրավական համակարգը նորմալ վիճակի բերել, դատական համակարգ կոչվող աղբանոցը պետք է մաքրել, համակարգը ազատել գող, ավազակ, կաշառակեր դատավորներից ու առաջիկայում անպայման կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Ընտրությունները չպետք է շատ ուշացնել։ Ինչքան ուշացնեն ընտրությունները, լարվածությունն այդքան կմեծանա։ Փողոցում քարշ եկողները մեկ տոկոս էլ չեն կազմում։ 2017 թվականին Շարմազանովին հարցրին, թե ՀՀԿ-ն քանի անդամ ունի։

Նա ասաց, որ 250 հազար անդամ ունեն։ Ծառուկյանն ասում է՝ 420 հազար, ՀՅԴ-ն՝ 10 հազար։ Հիմա, որ այս թվերը գումարում ենք, ստացվում է 600 հազար։ Հիմա, եթե ժողովրդին դնում են մի կողմ, ապա ստացվում է, որ փողոցի ուժերը այսօր ի վիճակի չեն իրենց կուսակցության անդամատոմս ունեցողների 1 տոկոսին փողոց դուրս բերել։ Բա էդ ինչ ուժեր եք, որ ձեր կուսակիցների 99 տոկոսը ձեզ դավաճանում է։ Սա նշանակում է, որ այդ ուժերը էլ խոսելու բան չունեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում