Ռուսաստանում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է դեկտեմբերի 29-ին Իդլիբ նահանգում ռուս զինծառայողների վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմլեցը»։
Նշվում է, որ զրահամեքենայի «ոչնչացման» մասին համապատասխան տեղեկատվությունը հրապարակել է ահաբեկիչների հետ կապված «Իբաա» խմբավորումը:
Դեկտեմբերի 29-ին Իդլիբում թուրքամետ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից գնդակոծության է ենթարկվել Ռուսաստանի ռազմական ոստիկանության զրահափոխադրիչը:
Վիրավորվել է երեք ռուս զինծառայող: