Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսային շտամը հայտնաբերվել է ԱՄՆ Կոլորադո նահանգում: Այս մասին հաղորդել է նահանգապետ Ջարեդ Փոլիսը՝ Twitter-ի իր էջում։
«Այսօր մենք հայտնաբերեցինք COVID-19 B.1.1.7 շտամով առաջին դեպքը (վարակի – խմբ.)․ նույն տարբերակը, որը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում», – գրել է Փոլիսը:
Նշվում է, որ հիվանդացած տղամարդը վերջին ժամանակներս չի ճամփորդել։
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտնեց, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ, որը տարածվում է ավելի արագ, քան հայտնի շտամները: