Ինչպես հաղորդում է «Ֆիգարո» թերթը, Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գիտական խորհուրդը հայտարարել է տոներից հետո երկրում կորոնավիրուսի համաճարակի հնարավոր «անվերահսկելի վերսկսման» մասին:
«Մենք չենք բացառում, որ տոներից հետո մի քանի շաբաթվա ընթացքում համավարակի անվերահսկելի վերսկսում տեղի կունենա, հոսպիտալացման և մահվան դեպքերի ուժեղ աճ», – հաղորդել է խորհուրդը: