Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նկատառումներ Ղարաբաղի ԱԽ քարտուղարի հայտարարությունների վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի ԱԽ Քարտուղարի ազդարարած բարեփոխումների կապակցությամբ ինձ հուզում են ոչ սոցիալական ցանցերը կամ աղանդները, այլ ուրիշ հարցեր ու խնդիրներ: Տվյալ թղթում առկա են առավել կարեւոր երկու խնդիրներ, ըստ իս:

1. Ղարաբաղի կարգավիճակը

Ինչպիսին է Ղարաբաղի կարգավիճակը: 1991թ.-ից դե-ֆակտո գոյություն ունեցող Արցախի Հանրապետությունը դադարեց իր գոյությունը 2020թ.նոյեմբերի 9-ին` ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ կապիտուլյացիա/զինադադարի կնքումից հետո: Արցախը մերժված է որեւէ կարգավիճակ ունենալուց, այսինքն կարգավիճակն ու պետությունը ոչնչացված են պատերազմի արդյունքում:

Այդ դեպքում ինչ կարգավիճակ ունի Արցախի փոխարեն «Լեռնային Ղարաբաղ» գոյացումը:

Արեւմուտքի երկրները պնդում են վերադառնալ 1994թ. իրավիճակին, բայց բոլոր ստորագրողները, եւ նույնիսկ Արցախի երբեմնի նախագահ Արայիկ Հարությունյանը, չեն ընդունում տվյալ մոտեցումը, հրաժարվում են հանդիպել արեւմտյան դիվանագետների հետ:

Հարցադրումից խուսափելու չկամությունը չի վերացնում այն, եւ հարկ կլինի կողմնորոշվել:

Որոշակիության եւ հստակ դիրքորոշման բացակայության պայմաններում ձեւավորված ռեժիմը ես անվանում եմ «օկուպացիոն ադմինիստրացիա», բայց պատրաստ եմ լսել եւ քննարկել այլ մոտեցումներ:

2. Փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ:

Մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ստեղծել էին դե-ֆակտո միավորված պետություն` պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի, դատախազության (ուժային բլոկ), ֆինանսների եւ հարկերի, կրթության, սոցիալական, առողջապահության եւ այլ ոլորտների միասնական հաստատություններով:

Լեռնային Ղարաբաղի ԱԽ Քարտուղարը խոսում է ուժային բլոկի «վերաենթարկեցման» մասին, ինչը նշանակում է միասնական հրամանատարությամբ եւ կառավարմամբ միացյալ պետության անվտանգության համակարգի դե-ֆակտո կազմաքանդում:

Կցանկանայի հստակություն դե-ֆակտո միավորված պետության մնացյալ այլ հաստատությունների վերաբերյալ: Կա՞ արդյոք գիտակցում, որ հարկ կլինի կողմնորոշվել եւ նրանց հարցում: Եթե այո, ապա ինչպե՞ս: Լեռնային Ղարաբաղը կանցնի այլ արժույթի, կփոխի հարկային համակա՞րգը: Դուրս կգա միասնական կրթական համակարգից եւ սոցիալական նպաստների վճարումի՞ց:

Որեւէ մեկը պատրաստվու՞մ է ձեւակերպել եւ տալ պատասխաններ տվյալ հարցերին:

Առաջին հերթին Հայաստանում, որը հաջորդականորեն գնացել է ՀՀ եւ Արցախի դե-ֆակտո միավորմանը, գիտակցաբար շրջանցելով, հիմա այս մասին հանգիստ կարելի է խոսել, պետությունների միջեւ փոխհարաբերությունների իրավաբանական ձեւակերպումը:

Այժմ ահա Արցախի փոխարեն` Լեռնային Ղարաբաղ: Ինչպես են դասավորվելու հարաբերությունները: Ինչպիսին է Հայաստանի վերաբերմունքը հարաբերությունները վերանայելու Լեռնային Ղարաբաղի ազդարարած մտադրությունների նկատմամբ:

Ինչ է մտածում Հայաստանի Անվտանգության Խորհուրդը: Ինչ են մտածում ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՀՀՈ-ն: Ինչ կարծիքի է Ֆինանսների նախարարությունը:

Գործադիր իշխանության ղեկավարին հարցնելու իմաստը չեմ տեսնում, բայց պետության ողնաշարը կազմող հաստատությունների ղեկավարներն, այո, պարտավոր են տալ գեթ որեւէ մեկնաբանություն, ըստ իս: Թե՞ պետական այրերը թքած ունեն:

Մեր աչքի առջեւ հայկական պետականության զարգացումը 30 տարով ետ են շպրտում` 1989-90թթ., երբ ԼՂԻՄ-ը լուծարվեց եւ փոխարինվեց Հատուկ կառավարման կոմիտեով` Վոլսկու ղեկավարությամբ, իսկ Հայաստանի Անկախության հռչակագիրը դեռ ընդունված չէր: Եւ, երեւում է, հայկական պետությունում ոչ ոք սա չի տեսնում, որեւէ մեկը դրա հետ գործ չունի:

Աղանդները կարգելեն: Ինչպիսի ուրախություն…

Հրաչյա Արզումանյան
Երեւան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում