Գերմանիայում առաջին անգամ մեկ օրվա ընթացքում հազարից ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսի պատճառով։
Ըստ N-TV հեռուստաալիքի, պետական մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն, վարակի պատճառով գրանցված մահվան դեպքերն աճել են 1051-ով՝ հասնելով 31 676-ի: Դրանից առաջ հակառեկորդը սահմանվել էր երեքշաբթի, դեկտեմբերի 22-ին, երբ մահացել էր 940 մարդ:
Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 17.048 դեպք։ Գերմանիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը համավարակի ամբողջ ընթացքում հասել է 1.680.583-ի: Ներկայումս վարակված է շուրջ 360.300 մարդ: