Ռուսաստանը կաշխատի Չինաստանի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրողների միջև համագործակցության շրջանակներում: Այս մասին Bloomberg հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:
Առաջիկա շաբաթների ընթացքում Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի կհայտարարի չինական արտադրողի հետ պատվաստանյութերի խոշոր համագործակցության մասին: «Մենք ցանկանում ենք համագործակցել այլ պատվաստանյութերի ուղղությամբ», – պարզաբանել է Դմիտրիևը: Նա Պեկինի հետ համագործակցության այլ մանրամասներ չի հաղորդել: