ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Moderna ընկերության պատրաստուկով, հաղորդում է Reuters-ը:
«Ես բոլորին կոչ եմ անում պատվաստվել. դա հարաբերականորեն անցավ է, անվտանգ, և իրոք կյանքեր է փրկում: Ես վստահում եմ գիտնականներին»,- ասել է Հարիսը պատվաստվելուց հետո:
Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը: Նա նախապատվությունը տվել էր Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութին:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է COVID-19-ի դեպքերի թվով: Համաճարակի ողջ ընթացքում ավելի քան 19 միլիոն ամերիկացի է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 300 հազարը մահացել է: