Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում:
Նշվում է, որ Միշուստինը և Ասադովը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ոլորտներում համատեղ նախագծեր:
«Քննարկվել են նաև կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումներ, ներառյալ վերջին դեղերի և պատվաստանյութերի օգտագործումը»,- ասված է հայտարարության մեջ: