Ես Նիկոլ Փշինյանի հետ հանդեիպմանը ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը. Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձեւավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀՄ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երկրի ներքաղաքական անկյունությունը կայունանցնեն եւ նախապատրաստեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի է նաեւ Սահմանադրության մեջ փոփոխությունների հարց, ինչ մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ: