Խորվաթական ԶԼՄ-ների հաղորդմամբ` այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Պետրինյա քաղաքում փլուզվել են տեղական հիվանդանոցն ու մանկապարտեզը: Հաղորդվում է մեկ երեխայի մահվան մասին:
Քաղաքապետ Դարինկո Դումբովիչը հայտնում է, որ փլվել է «քաղաքի գրեթե կեսը»: Ըստ ամենայնի՝ առաջիկայում զոհերի թիվը կարող է աճել:
«Քաղաքում խուճապ է, մարդիկ փնտրում են իրենց սիրելիներին», – գրում են տեղական լրատվամիջոցները:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաքից մոտ 50 կմ հարավ-արևելք: