Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Առնվազն ներկա պահին այդ իրավիճակը չէ. Դավիթ Բաբայանը՝ Արցախում փաստացի և ոչ փաստացի ղեկավարների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախի ներքաղաքական կյանքում։ Կա՞ արդյոք կառավարական ճգնաժամ։

– Որևէ արմատական փոփոխություն չկա։ Կան պարզապես նոր մարդիկ տարբեր պաշտոններում։ Կտեսնենք, թե ինչպիսի աշխատանք են տանելու, ինչպես են իրենց դրսևորելու։ Երբ մենք խոսում ենք Արցախում ճգնաժամի կամ այլ իրավիճակի մասին կառավարական ճգնաժամում, դա ճիշտ մոտեցում չէ։ Արցախն ինքն է ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում։ Այն կորուստները՝ առաջին հերթին մարդկային, տարածքային, սարսափելի են։ Բնական է, որ այս իրավիճակում սա է Արցախի հիմնական բնութագիրը։ Իսկ թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, կարծում եմ՝ երկրորդական է։

– Առաջացած խնդիրների մեղավորը «Ֆեյսբո՞ւքն» էր, որ Վ. Բալասանյանը հիմա այդ հարցով որոշ արգելքներ մտցրեց։

– Դա իր անձնական կարծիքն է։ Ես չգիտեմ, թե դա որքանով է էֆեկտիվ լինելու։ Սովորական սոցիալական ցանցերը, «Ֆեյսբուքը» պետք է որոշակի հատուկ կառավարման մեթոդի անցնեն պատերազմի ժամանակ։ Եթե պատերազմի ժամանակ դա չի եղել, հիմա ինչո՞ւ է արվում։ Գուցե պատերազմի ժամանակ ինչ-որ բան փոխվեր, բայց արմատական փոփոխություն չէր լինի։ Այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ՝ սոցիալական ցանցերն այդտեղ շատ չնչին մեղավորություն ունեին։ Տեղի ունեցածի պատճառները շատ ավելի խորն էին։ Մենք չենք պարտվել Ադրբեջանին կամ Թուրքիային, մենք պարտվել ենք ինքներս մեզ։ Ես բազմիցս դրա մասին խոսել եմ, նույն Վիտալի Բալասանյանը փաստորեն այդ նույն միտքը արտահայտել է՝ նյութապաշտությունը, գաղաՓՈՐախոսությունը, բարոյահոգեբանական արժեհամակարգը։ Երբ մենք առաջնորդվում ենք փորի կարիքներով, բնական է, որ մեր պես երկրի համար, որ այսպիսի իրավիճակում է՝ թշնամիներով շրջապատված, մենք պարտավոր ենք լինել գաղափարախոսական ու արժեհամակարգի վրա հիմնված, արժեքի և ոչ գնի վրա։ Իսկ այդ անցումը վաղուց է եղել, ուղղակի վերջին տարիների ընթացքում իր գագաթնակետին է հասել։ Այս արժեքներից հեռանալը ուշ թե շուտ կբերի կատաստրոֆայի, ու մենք եկանք այդ կատաստրոֆային։ Մենք ի վիճակի՞ ենք լինելու վերանայել մեր մոտեցումները կյանքի, պետականաշինության հետ կապված։ Եթե չկարողանանք, ապա շատ վատ կլինի։ Սա երկար գործընթաց է և պահանջելու է մեծ ու քրտնաջան աշխատանք, պրոֆեսիոնալիզմ, բարոյական բարձր արժեքներ։ Ես երբեք կենացներով չեմ առաջնորդվել, բայց պետք է հետևություններ անենք։ Աստված մեծ եղավ ու մեզ չարժանացրեց այն ճակատագրին, որին գուցեև մենք արժանի էինք՝ ամբողջական կործանման։ Մենք հիմա պետք է հետևություններ անենք ու լուրջ, քրտնաջան աշխատանք իրականացնեք։

– Փաստորեն մենք այժմ Արցախում ունենք փաստացի և ո՞չ փաստացի իշխանություններ։

– Ես չեմ կարծում, որ այդպիսի բան կա։ Այդ իրավիճակը չէ առնվազն ներկա պահին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում