Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Վիտալի Բալասանյանը հայտարարեց իշխանության փոփոխության մասին

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը բերում է երկու առանցքային եզրահանգման: Նախ՝ հարցազրույցը դե ֆակտո իշխանափոխության պարզ արձանագրում էր: Արցախում հաստատվում է գեներալ Բալասանյանի ռազմա-քաղաքական իշխանություն, ավելի շատ ռազմական թեքումով: Ավելին, Բալասանյանի հայտարարություններն ու տոնը հուշում են, որ հաստատվում է ըստ էության զորանոցային «հասարակարգ»:

Դաժան պատերազմից հետո սա, իհարկե, մի կողմից միանգամայն հասկանալի հետպատերազմյան վարք և մտայնություն է, մյուս կողմից, սակայն, առաջացնում է մի շարք հարցեր՝ կապված Արցախի միջազգային ընկալման հետ:

Արցախի ԱԽ քարտուղարի հարցազրույցից բխող մյուս եզրահանգումն այն է, որ նրա իշխանությունն իր առաջ դրել է Արցախը Ռուսաստանին մոտեցնելու միջոցով Հայաստանի ազդեցությունից հնարավորինս դուրս բերելու խնդիր:

Վիտալի Բալասանյանն իր հարցազրույցով ուրվագծում է հենց այդ հեռանկարը, ընդ որում՝ տեղ-տեղ բավականին թափանցիկ ակնարկներով և անգամ ուղիղ հայտարարություններով: Կասկածից վեր է, որ Վիտալի Բալասանյանն այդ հարցում իրականացնող, գործող անձն է, իսկ մտահղացումը, թերևս, գալիս է Ռուսաստանից: Հազիվ թե Բալասանյանն ունենար այդպիսի ռազմավարական հեռանկարն, այսպես ասած, ինքնուրույն ուրվագծելու և զգալիորեն բացելու միամտություն: Նա, անշուշտ, լավ է պատկերացնում, թե ռեգիոնալ ստատուս-քվոյի բովանդակության ինչ փոփոխության նախագիծ է դնում սեղանին: Հետևաբար, պետք է պատկերացնի, թե դրա բարձրաձայնումը ինչ քննարկումներ է խթանելու թե՛ ռեգիոնալ խաղացողների, թե՛ նաև Մինսկի խմբի համանախագահության ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շրջանում, որոնք առանց այդ էլ հայտարարում են, որ հարցեր ունեն նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ: Հետևաբար, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը թերևս պատկերացնում է, որ այդպիսի նշանակության և մասշտաբի նախագծի բարձրաձայնումը կամ առաջացնելու է այդ խաղացողների միջև լուրջ հարցադրումներ ու քննարկումներ, կամ ընկալվելու է չափազանց անլուրջ: Ինչպես էլ գնահատվի Բալասանյանի քաղաքական կարճ հետագիծը, այդուհանդերձ, հազիվ թե նա ունի այդ աստիճանի անլրջություն, որպեսզի այդօրինակ հայտարարություններն անի առանց Ռուսաստանում տրամադրությունների ծանոթ լինելու: Այլ հարց է, իհարկե, թե դրանք Ռուսաստանում ո՞ւմ տրամադրություններն են: Որովհետև, ինչպես որ քաղաքական հեռանկար են, այդպես էլ դրանք կարող են լինել պարզապես քաղաքական սադրանք, որին, կամա, թե ակամա, կարող է տրվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում