2021 թվականի հունվարի 17-ից Իսրայելի առողջապահության նախարարությունը կսկսի նոր տեսակի էլեկտրոնային փաստաթղթեր՝ «կանաչ անձնագրեր» տրամադրել նրանց, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հայտնում է երկրի զբոսաշրջության նախարարությունը:
«Խոսքն առանց ինքնամեկուսացման և տարածքային սահմանափակումների կյանքին անցնելու մասին է: Շատ երկրներ քննարկում են իմունային անձնագրերի ներդրումը»,- մեկնաբանել է Վլադիմիր Շկլյարը, ՌԴ-ում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության բաժնի տնօրենը: «Բացառված չէ, որ հենց այդ որոշումը թույլ կտա միջազգային զբոսաշրջությունը վերադարձնել նախկին ընթացքին»:
«Կանաչ անձնագիր»-ը բջջային հավելված է, որը ներբեռնում են սմարթֆոնում: Այն հնարավոր է ակտիվացնել պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ընդունելուց յոթ օր անց:
Էլեկտրոնային փաստաթուղթը իսրայելցիներին թույլ կտա արտերկիր մեկնել և կազատի նրանց հիվանդության բարձր մակարդակ ունեցող երկրներից վերադառնալուց հետո ինքնամեկուսացման ռեժիմ պահպանելու անհրաժեշտությունից:
Այն նաև թույլ կտա իսրայելցիներին ինքնամեկուսանալ երկրի ներսում վարակված անձի հետ շփումից հետո: