Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, դիմելով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, ասաց. «Լավ կլինի գործելաոճը կիրառենք պաշտոնական գրություններով. սա ՊԵԿ նախագահի ստորագրությամբ գրությունն է, որում այլ բան է ասում, քան դուք ներկայացրիք»:
Նրա խոսքով` հիմա Հայաստանը թույլ է դիմակայելու ծխախոտային արդյունաբերության ստերին և կեղծ հիմնավորումներին. «Ես սա ցավով եմ ասում: Ես շատ կափսոսամ, որ ստվերային ընդամենը 10 մլն դոլարի պատճառով դուք կողմ քվեարկեք այս նախագծին»:
Փոխնախարարը ընդգծեց, որ լավ կլինի յուրաքանչյուր կյանքի նկատմամբ մտահոգությունն ընկած լինի քաղաքականության հիմքում:
Մանրամասն՝ տեսանյութում: