Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կտրուկ դեմ եմ պահեստազոր ստեղծելուն․ պահեստազորը դարձավ խուճապի և պարտության պատճառ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

-Պարոն Բադասյան, տեսակետ կա, որ Հայաստանը ժամ առաջ պետք է պահեստազորի մասին օրենք ընդունի, 300 հազարանոց տղամարդկանց հերթափոխով բանակ լինի, որի հիմքի վրա կարելի է սկսել բանակի արդիականացման հայեցակարգի մշակումը։ Ի՞նչ եք Դուք մտածում հարցի հետ կապված։

-Պատերազմից առաջ, երբ պահեստազոր ստեղծվեց, ես կտրուկ դեմ արտահայտվեցի, քանի որ համարում եմ անհեթեթություն բանկի կողքին երկրորդ բանակ ստեղծելը։ Մենք ունենք կանոնավոր բանակ, Նիկոլ Փաշինյանի ռազմական հանցագործություններից մեկը հենց դա էր, որ ինքը լայվով պատերազմ ուղարկեց կամավորներին և ուղղակի հրամանով չկցագրեց կանոնավոր զորքին, որը եղավ խուճապի և պարտության պատճառ, կապիտուլյացիա, ունեցանք հազարավոր զոհեր։ Հիմա մենք դե ֆակտո բանակ չունենք, և կարևոր ստրատեգիական կետեր ենք հանձնում սահմանի վրա, թուրքը GPS-ով սովետահայաստանը վարչական սահմանի վրա է դնում, որը պետական սահման չի։ Էրատոն Մեհրիբանին հրավիրում էր Շուշիում թեյախմության, հայտնի վոյինը ասում էր, որ հեղափոխությունը ավելի մեծ կարևորություն ունեցավ Հայաստանի համար, քան արցախյան պատերազմը, ՊՆ նախարար Վաղարշամը ասել է, որ խուճապի մի մատնվեք, եթե որևէ սարսափելի բան եք տեսնում, դիմեք ԱԱԾ-ին։ Նման մտքի թռիչքներից մեկն էլ հայկական բանակի կողքին պահեստազոր ստեղծելն է։ Սա ուղղակի հիմարություն է և չմտածված քայլ։ Ես որպես հրամանատար, քիչ թե շատ փորձ ունեցող մարդ, դատապարտում եմ բանակի կողքին մեկ այլ բանակի ստեղծումը։

-Ինչպիսի՞ բանակ պետք է ունենա Հայաստանը վերջին պատերազմից հետո։ Բանակի արդիականացման ի՞նչ հայեցակարգ պետք է մշակվի։

-Նիկոլ Փաշինյանը ուներ երկուսուկես տարի ժամանակ արդիականացնելու, նա ուներ հնարավորություն հների թալանը հետ բերելու, փողը ձեռքը վերցնելու և վճարելու որևէ միջազգային կազմակերպության, որ գնեն 21-րդ դարի արդիականացված զենք, անօդաչու սարքեր՝ իրենց բոլոր տեսակներով, հետախուզական, հարվածային, ինքնասպան ԱԹՍ-ներ և այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանը ռազմագիտությունից ոչինչ չի հասկանում, նաև չի հասկանում արտաքին քաղաքականությունից, ֆինանսներից, տնտեսությունից, մի բան է լավ հասկանում՝ մանիպուլյացիա և սուտ։

-Ի՞նչ տեղ պետք է ունենան Հայաստանի անվտանգության միջավայրում Արցախն ու Սյունիքը։

-Կարծում եմ՝ մեզ արագ անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, որովհետև ինքն այլևս պարտության սիմվոլ է, մեջտեղից պետք է դուրս գա, որպեսզի այս ազգի կարող ուժերը կարողանան ազգային դեմքով վարչապետ ընտրել։ Այսինքն՝ թե՛ հները, թե՛ Նիկոլն այսօր մեկ կաթսայի մեջ են և դրա համար էլ Նիկոլի ամենասիրած ընդդիմությունը հներն են։ Պետք է ազգային մտածողության մարդիկ լինեն, որոնք հների և նորերի հետ կապված չեն։ Կա Հայաստանի շարունակական իշխանություն, որը նման է կոյուղաջրի՝ սկսած Լևոնից, ավարտած Նիկոլով։ Եվ մենք մեր պետության երաշխավորը հանդիսացող բանակը պետք է վերականգնենք, արագ տեմպով արդիականացնենք,  սպառզինությունը վերականգնենք, Արցախում կորցրած տարածքները հետ բերենք և տեր կանգնենք մեր սահմաններին։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո մանիպուլյացիաներով է զբաղված։ Օրինակ՝ երկու օր առաջ էլ հարցազրույց է տվել, որտեղ ասում է՝ հայտնի է այն մարդու անունը, ով պահեստներ է փակել և զենք չի տվել։ Այո՛, սա կարող եմ ասել ես, ինձ նման մարդիկ, բայց որ վարչապետը, որը այս պահին զբաղված է բամբասկոտությամբ։ Նա առավոտից երեկո խաբելով, ստելով է զբաղված։

-Պարոն Բադասյան, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին. «Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն»,-ասել է նա։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Վիտալի Բալասանյանն ուղղակի անմտություններ է ասել, ինչ է նշանակում՝ ֆեյսբուքն արգելվում է, ընդհուպ մինչև նախագահը չի կարող մտնել ֆեյսբուք, սա ինչ խոսք է։ Կարծում եմ՝ մտքի վրիպակ է իր մոտ եղել, կարծում եմ՝ ավելորդ դուխ է վերցրել իր վրա։ Այսպես կարող եմ ասել՝ ինքը հարցազրույցի վերջում դուրս է տվել բլթոցներ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում