Բաքվում հայտարարել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի գործում Մոսկվայի և Անկարայի՝ որպես համաձայնագրի երաշխավորների հատուկ դերի մասին: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պետք է հատուկ նշել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության դերը որպես նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներ, որը տարածաշրջանում նոր իրողություն ստեղծեց և կապահովի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը»,- հայտարարել է ԱԳՆ-ն: