2020 թվականին աշխարհում 50 լրագրող է սպանվել՝ մասնագիտական գործունեության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ այդ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել երկրներում, որտեղ զինված հակամարտություն չկա։
Կազմակերպության զեկույցում ասվում է, որ 2016 թվականին լրատվամիջոցների աշխատակիցների կեսից ավելին զոհվել են պատերազմական գոտիներում, իսկ այժմ մահերի միայն մեկ երրորդն է բաժին հասնում այնպիսի երկրների, ինչպիսիք են Սիրիան, Եմենը, Աֆղանստանը և Իրաքը, որտեղ զինված հակամարտությունները շարունավում են տարբեր ինտենսիվությամբ։
Նշվում է նաև, որ 2020 թվականին զոհված լրագրողների 84 տոկոսը սպանվել է դիտավորյալ, իսկ որոշ լրագրողներ սպանվել են հատուկ դաժանությամբ։
Սպանված լրագրողների ամենամեծ թիվը Մեքսիկայում է՝ 8 հոգի, 4-ը՝ Հնդկաստանում, Ֆիլիպիններում՝ 3 լրագրող, 3 հոգի էլ՝ Հոնդուրասում։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մեկ այլ զեկույցի համաձայն՝ աշխարհում շուրջ 400 լրագրող իր մասնագիտական գործության պատճառով բանտարկված է: Նրանց մեծ մասը գտնվում է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Վիետնամի և Սիրիայի բանտերում։