Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք սա միակ կամ ամենաէֆեկտիվ ելքն է ստեղծված իրավիճակում:Ցավոք, ընտրությունների մոտ ապագայում անցկացման դեպքում հերթական անգամ քաղաքացիների քվեարկությունը ծրագրերից քիչ կախում է ունենալու և իրականացվելու է էմոցիոնալ ֆոնի վրա՝ ոչ թե հանուն ծրագրերի, այլ ինչ-որ բանի դեմ։ Դա հղի է վտանգով, որ մենք կրկին չենք ունենա մեր երազած խորհրդարանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Գոռ Հակոբյանի հետ: