ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը դեկտեմբերի 29-ին 5.7 մագնիտուդով երկարաշարժ է արձանագրել երկրի արեւմտյան ափի մերձակայքում:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օրեգոնի նահանգի Բանդոն քաղաքից (բնակչությունը շուրջ 3.1 հազար) 239 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը եղել է 12 կիլոմետր խորությունում:
Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: