Ասիայում խոշորագույն՝ Տոկիոյի ֆոնդային սակարանի Nikkei հանգուցային ինդեքսը դեկտեմբերի 29-ին բարձրացել է 1990 թականի օգոստոսից ի վեր մինչեւ ամենաբարձր նշագիծ: Ժամը 11:00-ի (Երևանի ժամանակով 06:00-ի) դրությամբ այն 1,55 տոկոսով աճել է դեկտեմբերի 28-ի սակարկությունների ավարտի պահի մակարադակի համեմատությամբ: Nikkei-ի աճը, որը գրանցում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, հետևել է նախօրյակին Նյու Յորքում՝ աշխարհի խոշորագույն ֆինանսական հարթակներում, գնանշումների կտրուկ ցատկին:
Այն կապված էր ԱՄՆ-ում համավարակի պայմաններում տնտեսության խթանման՝ 900 միլիարդ դոլար ընդհանուր գումարի միջոցների փաթեթի ընդունման հետ: Այդ միջոցները, ինչպես դեկտեմբերի 29-ին նշում է ճապանական Nikkei վերլուծական պորտալը, կարող են 2021 թվականին հանգեցնել ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի մոտավորապես 3 տոկոսով, ինչը բարձրացնում է ներդրողների լավատեսությունը նաև Տոկիոյում:
Դեկտեմբերի 29-ին Տոկիոյի ֆոնդային սակարանում նկատելի է Ճապոնիայի առաջատար արդյունաբերական կորպորացիաների, ներառյալ ծանր ինդուստրիայի հսկա Mitsubishi Heavy Industries-ի բաժնետոմսերի փոխարժեքների բարձրացումը: