Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Եթե վստահ են, որ ունեն ժողովրդի քվեն՝ ինչո՞ւ են ըմբոստանում. արտահերթ ընտրությունները՝ միակ ճիշտ ճանապարհն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, վարչապետն առաջարկում է 2021 թվականին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Կարծում եք՝ դա կարո՞ղ է ստեղծված լարված իրավիճակը որոշակիորեն մեղմել։

– Կարծում եմ՝ դա ամենաճիշտ որոշումն է ստեղծված լարված իրավիճակից դուրս գալու համար։ Ինչքան շուտ ձևավորվի իշխանություն, որը կունենա բարձր լեգիտիմություն՝ այնքան լավ։ Պատերազմից հետո այդ լեգիտիմության բազան թույլ է, իսկ մեզ պետք է ուժեղ իշխանություն։ Առաջիկայում նոր մարտահրավերներ կարող են լինել, որին դիմակայելու համար մեզ պետք են ուժեղ իշխանություններ։ Դրա համար օր առաջ պետք է օրինական իշխանություն ձևավորել։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են արտահերթ ընտրությունները մերժում հրապարակում հավաքված ուժերը։

– Ո՞վ կընդդիմանար նման առաջարկին, եթե վստահ լիներ, որ ժողովրդի քվեն ունի։ Թվում է, որ իրենք չպետք է ըմբոստանային։ Ուրեմն վստահ չեն, որ նորմալ, արդար ընտրություններով ժողովրդի քվեն կստանան։ Իսկ որ այս իշխանությունները կարող են նորմալ ընտրություններ կազմակերպել, ես դրանում չեմ կասկածում, որովհետև մենք մի անգամ արդեն նման փորձ ունեցել ենք։

– Այժմ առկա իրավիճակը, լարված, ատելությամբ լի մթնոլորտն ի՞նչ վտանգներ է պարունակում։

Նույնիսկ եթե այս պատերազմը չլիներ, Հայաստանը միշտ էլ իր աշխարհագրական դիրքով խոցելի է եղել, ու նման իրավիճակից պետք է զերծ մնար։ Մանավանդ հիմա, երբ առաջնայինը պետք է լինի բանակին ֆիզիկական, հոգեբանական աջակցությունը, մենք զբաղված ենք ներքին խնդիրներով։ Թվում է՝ դրա ժամանակը չպետք է ունենայինք։ Այսօր ավելի շատ միասնական լինելու խնդիր ունենք։ Ուրախ եմ, որ իշխանությունները պատրաստ են արտահերթ ընտրությունների։ Ինչքան շուտ նոր ընտրություններով ձևավորվի ժողովրդի իշխանություն՝ այնքան ավելի շատ կհամախմբվի ազգը, ու մենք այս ներքին գզվռտոցներից զերծ կմնանք։

– Բայց եթե այդ ուժերը մերժում են արտահերթ ընտրությունները, նշանակում է՝ նույն պահվածքն էլ շարունակելու են դրսևորել ընտրություններից հետո։

– Այդ ուժերի քանակն այնքան մեծ չի, որ երկիրը լարված պահեն։ Ես էլ եմ եղել ընդդիմություն, բայց երբեք իմ նպատակը երկրի ապակայունացումը չի եղել։ Վստահ եմ՝ ոչ ոքի էլ ձեռնտու չէ երկիր ապակայունացնել, բայց եթե անհատներ ու ուժեր նման նպատակ ունեն՝ ես ոչինչ ասել չեմ կարող։ Յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է հասկանա, որ անկայուն իրավիճակը երկրի համար մեծ վտանգներ է պարունակում, ու մենք դա չպետք է թույլ տանք։ Բոլորս պետք է միավորենք մեր ուժերը այս ընտրություններն ավելի մաքուր ու ազնիվ անցկացնելու համար, որպեսզի լեգիտիմության խնդիր չունենանք։ Մեզ պետք է լեգիտիմ իշխանություն, միշտ էլ լեգիտիմ իշխանության առկայության պայմաններում արտաքին քաղաքականություն վարելն ավելի հեշտ է։ Նման դեպքերում մենք ավելի ուժեղ դիրքերից հանդես կգանք, ինչի անհրաժեշտությունն ունենք։

Հիմա միայն արցախյան խնդիրը չէ, տարբեր հարցեր կան՝ Սևրի պայմանագիր և այլն, պատմական հողերի հարցեր, ներքին կայունացում, վերքերից բուժվելու, տնտեսական խնդիրներ։ Ուստի, ինչքան շուտ ձևավորվի օրինական իշխանություն՝ մենք այնքան ավելի հաղթած դուրս կգանք իրավիճակից։ Այնպես որ, քաղաքական ուժերը հիմա պետք է նախապատրաստվեն արտահերթ ընտրությունների, ու ընդունենք դրանց արդյունքները։

– Հասարակության մի մասը Նիկոլ Փաշինյանին դավաճան է համարում, մյուս մասն էլ ասում է՝ այլ տարբերակ չկար… այս փոխադարձ վիրավորանքների, ատելության մթնոլորտում հնարավո՞ր են արտահերթ ընտրություններ։

– Բոլոր երկրներում էլ պատերազմներից հետո այս իրավիճակն է։ Առաջին նախագահը միշտ ասում էր՝ հաղթանակը բազում տերեր ունի, պարտությունը որբ է։ Հիմա նույն իրավիճակն է։ Եթե մենք հաղթած լինեինք՝ իրար ձեռքից կփախցնեին այդ դափնիները։ Իսկ հիմա, երբ ելքը մեր ուզածով չի դասավորվել՝ իրար վրա բարդելու փորձեր ենք անում։ Ես էլ եմ համամիտ, որ պետք է հստակեցվի, թե մենք ինչու պարտվեցինք։ Ոչ թե պետք է միայն ներկայի մեջ փնտրենք պատասխանները, այլ նաև անցյալի։ Այսքան ժամանակ պարտված Ադրբեջանը 30 տարվա ընթացքում պատրաստվեց ու եկավ հաղթեց։ Իսկ մենք, հաղթած պետություն լինելով, չկարողացանք պահել այդ հաղթանակը։ Իհարկե, պետք է վերանայումներ անենք, պատճառները հասկանանք, որ առաջիկայում նման սխալներ թույլ չտանք։ Մանավանդ եթե մեր առաջ նպատակ ենք դրել վերականգնել մեր պետությունը։ Իսկ դա անելու համար մենք պետք է միասնական լինենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում