Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը:Զուգահեռ փողոցում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիա են արել մի խումբ քաղաքացիները։ Նրանք խոչընդոտել են իշխանական պատգամավորների մուտքը խորհրդարան, ձվեր նետել նրանց ուղղությամբ։ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին հայհոյել, ձվերով հարվածել։ Վերջինս ևս հարվածներ է հասցրել իր վրա հարձակված մի խումբ անձանց։ 16+ ընդդիմության վաևրչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր անդրադարձել է այս դեպքերին՝ ըստ էության ողջունելով բռնությունը և հայտարարելով՝ տղաները պայքարում են ոչ թե դավաճանի, այլ թշնամիների դեմ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ: