Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«ԱԺ փոխնախագահը այս ամբիոնից հնչեցնում է ադրբեջանցի ինչ-որ օգտատիրոջ ապատեղեկատվություն»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Դիմելով ԲՀԿ-ի դատարկ աթոռներին` նա ասաց. «Ի՞նչ Մեղրի, ժողովուրդ ջան, ինչ-որ մեկը ինչ-որ տեղ խոսե՞լ է Մեղրիի մասին»:
Նա տարակուսեց. «ԱԺ խմբակցությունների մոտ պիտի՞ լինի կոնսենսուս, որ իշխանության ձևավորման միակ լեգիտիմ աղբյուրը ժողովրդի քվեն է: Մենք սա ենք ասում, իսկ դուք ի՞նչ եք ասում, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան»»:
Մանրամասն՝ տեսանյութում: