Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ

Սահմանազատումը կարող է տասնյակ տարիներ տևել, բայց քանի Հայաստանը թույլ վիճակում է՝ նոր պայմանագիր չպետք է կնքի

«Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ, որոնք ունեն որոշակի բարդություններ: Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի անվտանգության ապահովման տեսանկյունից: Համենայնդեպս, մեր, պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ, որը կարող է ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, Սյունիքի և ՀՀ-ի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ երկու բնակավայրի հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: «Մեկը Սյունիքի մարզի Որոտանի, երկրորդը Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշտպանված»,- նշել է կառավարության ղեկավարը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։

– Պարոն Շիրինյան, Արցախի մի քանի գյուղերի ու այժմ  էլ Սյունիքի այս տարածքային խնդիրներն անկասկած  վտանգավոր նախադեպեր են: Արդյոք մենք գործ չունե՞նք թուրք-ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների հետ։  

– Պատերազմում մենք պարտվել ենք, ուզենք, թե չուզենք՝ այժմ սահմանազատում պետք է լինի։ Դա էլ անում են սովետական շրջանի հանրապետություններով, թե որ թվինն են հիմք վերցնում՝ չեմ կարող ասել։ Բայց կարևոր է մի բան՝ հայկական կողմը, քանի որ հիմա ներքաղաքական լարված ու թույլ վիճակում է պատերազմից հետո, պայմանագիր չպետք է կնքի։ Մնացածը տեխնիկական աշխատանքներ են, որ իրականացվում են։ Անթույլատրելի է Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելը, պետք է աշխատանք տարվի ռուսների հետ։ Քանի որ պարտվել ես, Արցախը նախկին սահմաններով էլ չկա՝ պետք է սահմանազատում իրականացվի։ Կարևոր է, որ այդ աշխատանքներին ընդգրկվեն աշխարհագրագետներ, մարդիկ, որոնք զբաղվում են սահմանազատման աշխատանքներով։ Ես այդքան իրազեկ չեմ, օրինակ, որ կոորդինացնեմ, ու ինձ նման շատերը։

– Կարծում եք այստեղ կա՞ն  պայմանավորվածություններ։

– Կարծում եմ՝ ոչ։ Ես ինչքան գիտեմ՝ Ադրբեջանը 70 տարիներին անընդհատ մետրերով փորձել է առաջ գնալ, դրա համար սահմանը պետք է պարզվի։ Եթե ինձ լսեն, ապա 1926 թվականի երեք  հանրապետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Անդրֆեդերացիայի հիման վրա կիրականացնեն։

Հիմա մենք թույլ վիճակում ենք, փողոցն էլ թույլ չի տալիս ռացիոնալ գործել, պետք չէ պայմանագիր կնքել, պետք է սահմանազատում իրականացվի։ Դա կարող է տևել տասնյակ տարիներ։

Երկրորդ՝ պետք է  հիշել, որ թուրքը պոկելու է  անընդհատ, դա իրենց խասյաթն է։ Մեկը եղավ, երկուսն է ուզելու, բանակցողները պետք է շատ գրագետ, բարձր որակի մասնագետներ լինեն։ Հավանաբար մեր խոշոր եղբոր կողմից ճնշումը շատ է, բայց պետք է պայմանագրի կնքումը ձգել ինչքան հնարավոր է։ Բայց հիմա թուրքական պրակտիկան ցույց է տալիս, որ եթե դուք այսօր ինչ-որ բանի համաձայնեցիք, ապա վաղը հետ բերելը դառնալուէ  անհնար։ Նախիջևանը նայեք։ 2010 թվականին կոալիցիոն կառավարությունը սահմաններ է սարքել, նայեք արդյունքը։

– Դուք ասում եք, որ սահմանազատումը կարող է տևել տասնյակ տարիներ, բայց ստացվում է, որ մենք այդպես ամեն օր մի գյուղ կարող ենք կորցնել։

– Կորցնել բառը փոխարինեք հետ բերելով։ Ասում են՝ թուրքերը մեզ կկոտորեն, դուք կոտորեք։ Պայքարի տրամադրվեք, որ հետ բերեք։  Պարտադի՞ր է, որ մենք կորցնենք։ Սա հրադադարի շարունակությունն է, ուզենք-չուզենք՝ գործընթացը պետք է իրականացվի։ Բայց, կրկնում եմ, պայմանագիր չպետք է կնքենք։ Բոլորը պետք է իմանան՝ մեր դիմաց թուրքն է։ Անգամ ընդդիմությունը։

– Ընդդիմությունն էլ այլընտրանք չի առաջարկում, չի ասում՝ չեղարկենք համաձայնագիրը։

– Չի կարող առաջարկել, որովհետև ինքը ապակայունացնող է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի կայուն, կազմակերպված, որ դիրքերի համար կռիվ տա։ Ապակայունացված պետությունը աշխարհում ոչ մի տեղ հարց լուծել չի կարող։ Մենակ մենք չենք։ Տարիներ շարունակ քցել են, ծախել, կաշառել։ Դա մեր աչքի առաջ է եղել, արդյունքն էլ հիմա տեսնում ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում