Tuesday, 09 06 2026
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ

Աբովյան-Երևան հանրային տրանսպորտի գործունեությունն անժամկետ դադարեցվել է

Աբովյան-Երևան միջքաղաքային հանրային տրանսպորտը միշտ աշխատել է կանոնավոր ռեժիմով և այլ քաղաքների ու մայրաքաղաքի միջև կապ ստեղծող տրանսպորտից համեմատաբար լավ։ Սակայն օրերս դադարեցվել է միջքաղաքային երթևեկը ապահովող բոլոր երեք՝ 262, 261, 267 համարի երթուղայինների աշխատանքը։ Այժմ գործում է միայն 259 համարի ավտոբուսը։

Այս փոփոխությունը կաթվածահարել է կապը մայրաքաղաքի հետ և մեծ բարդություններ ստեղծել այն աբովյանցիների համար, ովքեր, հույսը դնելով կանոնավոր աշխատող տրանսպորտի վրա, աշխատանքի էին անցել մայրաքաղաքում։

Ինչպես հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության մամլո քարտուղար Ս.Տոնոյանը, նշված երթուղայինների աշխատանքը դադարեցնելը կապված է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման հետ՝ թեթևացնել մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը։ Այս փոփոխությունը, սակայն, բարկացրել է Աբովյան քաղաքի բնակիչներին։ «Երևանցիները իրենց երթևեկության խնդիրները փորձում են լուծել աբովյանցիների հաշվին»,- մեզ հետ զրույցում ասում է Աբովյանի փոխքաղաքապետ Մանուկ Հակոբյանը։

Փոխքաղաքապետը անհանգստություն հայտնեց, որ եթե հարցը չլուծվի մինչև սեպտեմբեր, դա ծանրահեղ վատ անդրադարձ կունենա քաղաքի ուսանողության վրա, որի առջև կկանգնի համալսարան հասնելու ամենօրյա խնդիրը։ Ինչպես հայտնում է Մ.Հակոբյանը՝ Աբովյանի քաղաքպետարանը խնդրով դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն հարցին լուծում տալու որևէ պատասխան կամ խոստում չի ստացել։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ խնդիրը իրենց վերահսկողության տակ չէ, և միջքաղաքային տրանսպորտով զբաղվում է միայն տրանսպորտի և կապի նախարարությունը։ «Երևանի երթևեկությունը թեթևացնելու համար պետք է այլ քաղաքներից եկող երթուղայինները ունենան վերջնակետ մայրաքաղաքի կենտոնից դուրս։ Այժմ ընթանում են քննարկումներ, թե որտեղ պետք է լինի Աբովյանի երթուղայինների վերջնակետը»,- հայտնում է մեզ տրանսպորտի և կապի նախարարության մամլո քարտուղար Ս.Տոնոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում