Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց, որ երկիրը խստորեն արգելում է հյուրանոցներում և վիլլաներում ամանորյա ժամանցային ծրագրերը: Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նոր տարվա երեկույթները, որտեղ էլ որ անցկացվեն` հյուրանոցներում, վիլլաներում, ցանկացած վայրում, թույլ չենք տա. մեր անվտանգության ուժերը գործողություններ կձեռնարկեն»,- ասաց նա:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը երկրի մարզեր շրջաբերական էր ուղարկել, ըստ որի, հյուրանոցներում ամանորյա բոլոր ժամանցային ծրագրերը կարգելվեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այսպիսով՝ սահմանափակումն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 31-ի ժամը 21.00-ից և կգործի մինչ գալիք տարվա հունվարի 4-ը՝ ժամը 5։00-ն: