Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեր երկու շրջան Ռուսաստանի կողմից օկուպացված է, այլևս կիսելու բան չունենք. Թբիլիսին մտահոգվա՞ծ է ռուս-թուրքական մերձեցմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։

– Պարոն Վասաձե, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ արցախյան գոտում վերջին իրադարձությունների արդյունքում ռեգիոնալ խաղացողների թիվն ավելացել է, և Վրաստանը պետք է անի ամեն ինչ իր ռազմավարական գործընկերների ներկայությունը ուժեղացնելու համար: Վրաստանի վարչապետն անուններ չի տալիս, արդյոք նա նկատի ունի Թուրքիայի՞ն։

– Նա անուններ չի տալիս, քանի որ դա ակնհայտ է: Վարչապետի հետ ես այնքան էլ համաձայն չեմ տարածաշրջանային խաղացողների թվի ավելացման հետ կապված. ինչքան կար, այդքան էլ մնացել է՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Այստեղ մենք ավելի շուտ պետք է խոսենք Թուրքիայի դերի բարձրացման մասին: Ինչ վերաբերում է տարածաշրջանում գործընկերների դերի ուժեղացմանը, ապա այստեղ խոսքը հիմնականում ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի դերի մասին է:

– Այդ իմաստով ի՞նչ դերակատարություն կունենա Վրաստանը։

– Իր աշխարհագրական դիրքի պատճառով Վրաստանը կարող է և պետք է հավասարակշռության դեր ստանձնի Հարավային Կովկասում, բայց դրա համար Վրաստանը չունի բավարար ռեսուրսներ: Ուստի անհրաժեշտ է մեծացնել մեր արևմտյան գործընկերների աջակցությունը: Միայն զսպումների  և հավասարակշռումների  մեխանիզմը կարող է կայունություն ապահովել տարածաշրջանում:

– Վրաստանին չի՞ անհանգստացնում արդյոք ռուս-թուրքական համագործակցության պրակտիկան։ Ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումը ի՞նչ վտանգներ կարող է պարունակել Վրաստանի համար։

– Ռուս-թուրքական համագործակցությունը օբյեկտիվ իրողություն է, որը գոյություն ունի  ոչ մեկ տարի: Ռուսաստանն ու Թուրքիան հետաքրքրված են միմյանցով: Ավելին՝ այն, ինչը նախկինում վիճաբանության առարկա էր, օրինակ՝ տարածաշրջանային նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարսը և Հարավային Կովկասի գազային միջանցքը, այժմ Ռուսաստանի համար դարձել են հետաքրքիր և անհրաժեշտ: Իհարկե, կա Թուրքիայի և Ռուսաստանի այլ ընդհանուր շահերի հսկայական շերտ, բայց ես նշեցի տարածաշրջանային նախագծեր, քանի որ դրանք ուղղակիորեն վերաբերում են Վրաստանին: Ցանկացած իրադարձություն պարունակում է ինչպես ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ: Սա վերաբերում է նաև թուրք-ռուսական մերձեցմանը: Այնպես որ, իհարկե, պետք է անհանգստանալ, բայց միևնույն ժամանակ պետք է մտածել, թե ինչպես կարող ենք դա դրականորեն օգտագործել՝ չնայած առկա անհաղթահարելի ուժի բոլոր հակասություններին։

– Անհանգստացած չէ՞ արդյոք Թբիլիսին, որ կարող է դառնալ ռուս-թուրքական բաժանումների տարածք, ինչպես դարձավ Արցախը:

– Վրաստանը Ռուսաստանի կողմից արդեն բաժանման առարկա է դարձել, երկու շրջան օկուպացված է: Այնպես որ, մենք կիսելու բան չունենք: Կասկածում եմ, որ ստատուս քվոյի որևէ հիմնարար տեղաշարժ և փոփոխություն հնարավոր է առաջիկայում: Այսպիսով, մենք կունենանք լոկալ  պայքար առանձին հարցերի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում