Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար

Անկախ նրանից՝ ով է Հայաստանում իշխանության, նրանք ձգտում են թուլացնել Ռուսաստանի հայերի միությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։

– Տիկին Ղուկասյան, ի՞նչ ծրագրեր է այս պահին իրականացնում Ռուսաստանի հայերի միությունը պատերազմից հետո։ Գիտեմ, որ ծրագրվում է կառուցել տներ պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած քաղաքացիների համար։

Մի քանի բազմապլանային ծրագրեր կան, որոնք մենք նախկինում էլ իրականացրել ենք ու շարունակում ենք իրականացնել: Նոր ծրագրերից մեկը Արցախում քարերի մշակման ձեռնարկության ստեղծումն է, որը հունվարից կսկսի աշխատել: Այդ աշխատանքները համակարգելու է ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը, ով ժամանակին ամեն ինչ թողել էր Մոսկվայում ու տեղափոխվել Արցախ: Բացի այդ, մենք զբաղված են այնտեղ նոր բնակավայրերի կառուցմամբ: Լինելու են քարե շենքեր՝ բնակարանների կարիք ունեցողների համար: Կառուցվելու է մոտ 200-300 տուն: Սա միայն Ռուսաստանի հայեր միության կողմից չէ, մեզ են միանում Ռուսաստանի մարզերի կազմակերպությունները: ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը շփումներ ունի նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում հայկական կառույցների հետ, հուսով ենք, որ իրենք էլ կմիանան, և Արցախում կունենանք մեկ ռուսական շրջան կամ թաղամաս, մեկ՝ եվրոպական, մեկ՝ ամերիկյան:

Երեկ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Ռուսաստանի հայերի միության հետ հանդիպմանը հայտարարել է, որ որոշել է չայցելել ՀՀ, քանի կան այս իշխանությունները։ Ինչո՞ւ էիք նրան հրավիրել։ Քննադատողներն ասում են՝ ով է Զատուլինը, որ պետք է Հայաստանի իշխանություններին քննադատի։

– Հայաստանի թե այսօրվա, թե նախորդ իշխանությունները Հայաստանի համար ոչինչ չեն անում, բացի վնաս տալուց, իսկ Զատուլինը դեռ 95 թվականից, երբ նրա անունն էլ չգիտեինք, Պետդուամյում Ցեղասպանության վերաբերյալ որոշման հեղինակը դարձավ, և Ռուսաստանը ճանաչեց Ցեղասպանությունը։ Զատուլինը Արցախն ու Հայաստանը շատ ավելի լավ գիտի, քան հայերի մեծամասնությունը, մանավանդ այդ քննադատողները։ Զատուլինը Արցախի ամեն մի ծառն ու ճյուղն անգիր գիտի, ամեն մի եկեղեցի և շինություն, և այնքան օգուտ, որ Զատուլինն է տվել Արցախին, Հայաստանին, Հայաստանի բոլոր իշխանությունները միասին վերցրած այդքան օգուտ չեն տվել։ Այնպես որ, քննադատողները թող մի հատ տեսնեն՝ ընդհանրապես իրենց կյանքում ինչ են արել Հայաստանի և հայերի համար, հետո նոր քննադատեն։

Հայ ժողովուրդը պետք է երջանիկ լինի, որ Զատուլինի նման մարդ կա, երբ այն ժամանակ բոլորս հուսահատված էինք, չգիտեինք ինչ անել, քանի որ  իշխանությունները հողերը բաժանում և նվիրում էին Ադրբեջանին, միայն Զատուլինն էր, որոշ չափով էլ Տրետյակովը, որ էկրաններից մեզ պաշտպան էր կանգնում, և մեզ պաշտպանելով՝ նա հույս էր ներշնչում, որ կարող ենք այս իրավիճակից քիչ թե շատ արժանապատիվ դուրս գալ։ Մի քիչ շնորհակալ լինելը լավ բան է, ես հասկանում եմ, որ մենք վերջին երկու-երեք տարիներին բարոյական նորմերը կորցրել ենք, դարձել անշնորհակալ, ինչը հիմա օգտագործում է Ադրբեջանը։ Իսկ ով քննադատում է Զատուլինին, պետք է հասկանա, որ միայն իրենք չեն քննադատում, նաև ադրբեջանցիներն են քննադատում: Սա առիթ է, որ մարդը մտածի՝ ինքը որտեղ է։ Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը Հայաստանում շատ պոպուլյար է, Ադրբեջանի իշխանությունների կամքը մեզ համար  կարծես թե օրենք է դառնում, բայց Հայաստանի իշխանություններն այսօր կան, վաղը չկան, իսկ Զատուլինի նման ընկերները մեր մշտական ընկերներն են, և  նման մարդկանց համար Հայաստանը պետք է աղոթի, այլ ոչ թե իր դավաճանների համար։

– Քանի որ Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է վարչապետի և իշխանության հրաժարականը, հնարավո՞ր է՝ միությանը աջակցելու նպատակով է նման հայտարարություններ անում, թե չի գա Հայաստան, մինչև ՀՀ իշխանությունը չփոխվի։

– Սա իր կարծիքն է, որ ինքը չի ուզում գալ Հայաստան, մինչև իշխանությունները չփոխվեն, մենք նրա համար չենք կանչել նրան, որ ինքը կողմնակից է կամ կողմնակից չէ։ Ի դեպ, Հայաստանի առաջին տիկինը հենց Զատուլինի նկարն էր դրել իր էջում։ Այսինքն՝ անգամ Հայաստանի պրոադրբեջանական իշխանությունները հասկացան, որ Զատուլինն է իրենց պաշտպանը։

– Այսինքն՝ Հայաստանի իշխանություններին Դուք պրոադրբեջանակա՞ն եք համարում։

– Դե եթե Իլհամ Ալիևը դեմ է Հայաստանում իշխանափոխությանը, իսկ ինչո՞ւ պետք է Իլհամ Ալիևը դեմ լինի Հայաստանի իշխանությանը. այդ իշխանությունն այսօր իրեն ձեռք է տալիս, այդ իշխանության հետ ինքը լավ լեզու է գտել, իսկ քանի որ Ալիևը իր հաղթանակով խաղաղություն չբերեց տարածաշրջան և շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը, ուրեմն դուք ինքներդ կարող եք ենթադրություններ անել։

– Բայց Պուտինն է ասում, որ պետք է աջակցել Հայաստանի ներկա իշխանությանը, որ Փաշինյանը տղամարդկային քայլ արեց։

– Ռուսաստանի նախագահն իր կարծիքն է արտահայտել, լավ է արել։ Հայաստանի այսօրվա իշխանությունները բոլորին ձեռնտու են՝ և՛ թուրքերին, և՛ ադրբեջանցիներին, և՛ ռուսներին, և՛ ԱՄՆ-ին, և՛ Սորոսին, միայն հայերին ձեռնտու չեն, քանի որ  հայերին կործանման են տանում այս իշխանությունները։

16 քաղաքական ուժերն արդյոք ունե՞ն ձեր աջակցությունը։

– Ռուսաստանի հայերի միության համար միշտ միևնույն է եղել՝ ով է ՀՀ-ում իշխանության, քանի որ Ռուսաստանի հայերի միությունը աշխատում է հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։ Մենք ծրագիր չունենք, որ հաջակցություն կամ ի վնաս է ՀՀ իշխանություններին։ Այնպես որ, անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության, նրանք բոլորն էլ միշտ հետաքրքրված են եղել, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի հայերի միությունը՝ և՛ Քոչարյանը, և ՛ Սերժ Սարգսյանը, իսկ Փաշինյանի և Զարեհ Սինանյանի մասին չենք խոսում, որովհետև սա կարծես իրենց հիմնական նպատակն էր, բայց Ռուսաստանի հայերի միությունը իր գործունեությունը ծավալում է՝ անկախ նրանից, թե ովքեր են Հայաստանում իշխանության, մենք միշտ հարգանքով ենք վերաբերվել և դրսում դեմ բաներ չենք խոսել, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, այլ է, մենք հիմա ամբողջ ազգով կորցնում ենք, բարոյազրկվում ենք, մենք կորցնում ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում