Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ինչու է նախագահը գնացել վարչապետի մոտ, և ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե նախագահի նստավայրում, ինչպես կարծես թե սովորաբար լինում էր նախագահ-վարչապետ հանդիպումների պարագայում, այլ կառավարությունում: Ասել է թե՝ Արմեն Սարգսյանն է այցելել Նիկոլ Փաշինյանին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հանդիպումը եղել է նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ: Այդ հանգամանքն էլ թույլ է տալիս կամ հիմք է տալիս դիտարկելու, որ նախագահ-վարչապետ հանդիպումը տեղի է ունեցել թերևս Արմեն Սարգսյանի վերջին օրերի նախաձեռնած հանդիպումների շրջանակում, որ եղել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արարատ Միրզոյանի, Վազգեն Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի հետ: Վերջինիս հանգամանքը ուշադրության է արժանի մասնավորապես հաջորդիվ նրա Մոսկվա այցի և վերադարձից հետո էլ Սյունիքում ռուսական ռազմակայանի տեղակայման գաղափարի շրջանառության մեջ դնելու համատեքստում, եթե դիտարկենք նաև մամուլով հրապարակ բերված վարկածներ Մարուքյանի՝ որպես ժամանակավոր վարչապետի համընդհանուր փոխզիջումային թեկնածու դիտվելու հանգամանքը:

Ի դեպ, հետաքրքիր է այն, որ դեռևս չկա նախագահ Սարգսյանի հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թեև նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ հանդիպման համար դիմել է նաև Առաջին նախագահին: Կամ՝ հնարավո՞ր է, որ Տեր-Պետրոսյանը մերժել է, և արդյոք վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն, այսպես ասած, շարքի ամփոփումն է, եզրահանգումը և այդ շարքի ընթացքում կուտակած տեղեկատվության, մոտեցումների, հնարավոր զարգացումների վերաբերյալ պատկերացումների կամ, այսպես ասած, «կարմիր գծերի» հանրագումա՞րը:

Միևնույն ժամանակ հանդիպման հանգամանքը ուշագրավ է Արմեն Սարգսյանի դիրքորոշման ֆոնին, որ նա արտահայտել է շաբաթներ առաջ և կրկնել օրերս: Խոսքն այն մասին է, որ նախագահ Սարգսյանը վարչապետի հրաժարականի և ժամանակավոր նոր կառավարության ձևավորման կողմնակից է, որը պետք է երկիրը կայունացնի և պատրաստի արտահերթ ընտրության: Ինչ են խոսել այդ թեմայով Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում