Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, Փարիզի 69-ամյա բնակչուհին բաղնիքի սենյակի դռան խափանման պատճառով փակված է մնացել այնտեղ 20 օր: Բաղնիքում չեն եղել ո՛չ պատուհաններ, ո՛չ հեռախոս: Նա ամբողջ այդ ընթացքում չի կերել, միայն խմել է գոլ ջուր: Կինը անընդհատ փորձել է խողովակներին խփելով գրավել հարևանների ուշադրությունը, բայց նրանք կարծել են, որ հարևաններից մեկի տանը վերանորոգում է կատարվում: Նրանք նույնիսկ գիշերային այդ աղմուկի դեմ բողոքել են, բայց չեն փորձել ստուգել աղմուկի աղբյուրը:
Փրկարարաները դուռը կոտրել են միայն այն ժամանակ, երբ կնոջ բարեկամներն ու ծանոթները հայտնել են նրա անհետացման մասին: