Thursday, 18 04 2024
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում

Մենք ուրիշ ընտրություն չունենք․ ինչ-որ մի տեղից պետք է փնտրենք ու գտնենք այդ լավ կառավարիչներին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

– Պարոն Սինանյան, Էդմոն Մարուքյանն առաջարկել է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանում պետական բարձր պաշտոններում նշանակել սփյուռքահայերին: Ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը:

– Էդմոն Մարուքյանը բառ առ բառ կրկնել է այն ամենը, ինչը ես ասում եմ 2019 թվականի հունիսից, բայց մանավանդ այս պատերազմն ակներև դարձրեց, թե ինչ կատաստրոֆիկ կադրային և մասնագիտական դեֆիցիտ ունենք մենք այստեղ: Ես վերջին երեք ամիսներին այդ մասին ասում եմ իմ բոլոր հարցազրույցների ժամանակ: Այդ փոփոխությունների կարիքը կա, որովհետև իրոք այդ խոչընդոտները գոյություն ունեն:

– Եղե՞լ է դեպք, որ որևէ սփյուռքահայ փորձել է գալ, այստեղ աշխատանքի անցնել ու օրենսդրական խոչընդոտների պատճառով չի կարողացել: Այս խնդրին դուք բախվե՞լ եք ձեր աշխատանքի ընթացքում:

– Խոսքը նախարարի, փոխնախարարի մակարդակով նշանակումների մասին է: Նրանց առջև են այդ խոչընդոտները, Սահմանադրությունը թույլ չի տալիս, որպեսզի ասենք, վերջին 4 տարում Հայաստանում չապրած մարդը նման պաշտոն զբաղեցնի: Ընդ որում, վերջին 10-15 տարում են ստեղծվել այս արհեստական խոչընդոտները: Հարցադրում անել, թե եղե՞լ են մարդիկ, որոնք տուժել են այս սահմանափակումներից, անիմաստ է, որովհետև եթե խոչընդոտը կա, էլ ինչ իմաստ ունի մարդկանց հետևից գնալ, մասնագետ գտնել դրսից:

– Իսկ մենք լրջագույն որակական փոփոխություն կունենա՞նք, եթե ներգրավենք Սփյուռքի կադրերին նախարարների ու փոխնախարարների պաշտոններում:

– Մենք ուրիշ ընտրություն չունենք: Ինչ-որ մի տեղից պետք է փնտրենք ու գտնենք այդ լավ կառավարիչներին, պրոֆեսիոնալ մասնագետներին: Այստեղ կարևոր է և՛ լավ կառավարիչ լինելը, և՛ պրոֆեսիոնալ մասնագետ լինելը, որովհետև այդ մասշտաբի պաշտոնյայի աշխատանքի մեծ մասը զուտ վարչարարական է: Այսինքն՝ դու պետք է ունենաս և՛ գիտելիքը, և՛ տեսլականը, և՛ մենեջմենթի փորձը: Որտեղի՞ց այդ բացը լրացնենք, եթե ոչ Սփյուռքից: Ուրիշ որևէ տեղից մարդ կգա՞ Հայաստանում աշխատելու:

– Իսկ Սփյուռքից կա՞ն նման առաջարկներ, այսինքն՝ հաշվի՞ է առնվել այնտեղից եկող առաջարկները:

– Իհարկե, կան առաջարկներ, ցանկություններ, բայց մեխանիզմը չկա:

– Ե՞րբ այս նախաձեռնությունը միս ու արյուն կստանա. ժամկետներ կա՞ն, որ դուք պատկերացնում եք, որ շատ արագ սա պետք է կյանքի կոչվի:

– Դա պետք է դեռ երեկ արված լիներ: Բայց չմոռանանք, որ խոսքը նաև սահմանադրական փոփոխությունների մասին է: Երևի նաև պատերազմական գործողությունների պատճառով հիմա չի խոսվում սահմանադրական փոփոխությունների մասին, բայց կարծում եմ՝ թթվածնի պես անհրաժեշտ է Հայաստանին, որ Սահմանադրությունը փոխվի, և բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակում են սփյուռքահայերի ներգրավվածությունը հայաստանյան կյանքին, դրանք բոլորը պետք է վերացվեն: Ընդհակառակը, պետք է ստեղծարար դրույթներ առաջ քաշվեն, որոնք նպաստում են Սփյուռքի ներգրավվածությանը:

– Սփյուռքից կարծիքներ են հնչում, որ այսօրվա քաղաքական ճգնաժամի ծանրությունը պահանջում է շատ ավելի լայն խորհրդակցություն՝ Սփյուռքի մասնակցությամբ: Դուք տեսնո՞ւմ եք նրանց մասնակցության հնարավորությունը:

– Բոլոր կառուցողական ուժերը պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու այս ճգնաժամից դուրս գալու գործընթացին: Չի եղել որևէ կազմակերպություն, որ որևէ առաջարկ բերի կամ ուզի մասնակցություն ունենալ ինչ-որ գործընթացների, ու մերժվի: Խոսքը կառուցողական առաջարկների մասին է, որովհետև որոշ կուսակցական շրջանակներ կան, որոնք միայն մի բան են երազում՝ վերադառնալ իշխանության: Խոսքը նրանց մասին չէ, այլ կառուցողական մասնակցության մասին: Այդպիսի մարդկանց ու կառույցների առջև դռները բաց են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում