Ամերիկյան Միսսուրի նահանգում ընդունվել է օրենք, որով արգելվում է ուսուցիչներին Facebook և այլ սոցիալական ցանցերում ընկերանալ իրենց աշակերտների հետ: Այս օրենքը միտված է պաշտպանելու աշակերտներին ուսուցիչների սեռական ոտնձգություններից: Այս մասին գրում է The Time-ը: Օրենքն արդեն ստորագրվել է նահանգապետի կողմից:
Թիվ 54-րդ օրենքը ստացել է «Էմի Հեսթերը՝ ի պաշտպանություն ուսանողների» անունը: Այն կոչվել է ուսանողուհու անունով, որի նկատմամբ սեռական ոտնձգություն էր թույլ տվել ուսուցիչը, որը տարիքով նրանից փոքր էր:
Բացի այդ, ընդունված օրենքի համաձայն՝ նահանգային դպրոցները պետք է գրավոր նամակ ուղղեն նահանգային ղեկավարությանը՝ ներկայացնելով իրենց կարծիքը սոցիալական ցանցերում ուսուցիչ-աշակերտ շփման ձևաչափի վերաբերյալ: