«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Անտոն Կարմազինն ասել է, որ գերատեսչությունը դեկտեմբերի 24-ից չեղարկում է ադրբեջանական 12 ձեռնարկություններից լոլիկի մատակարարման ժամանակավոր արգելքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ լոլիկի ներմուծման սահմանափակումները չեղարկվում են Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության նամակը քննելուց հետո և այդ ծառայության երաշխիքների ներքո:
Դեկտեմբերի 10-ին «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց Ադրբեջանից լոլիկի և խնձորի մատակարարումը՝ արտադրանքի մեջ լոլիկի հարավամերիկյան ցեց և արևելյան պտղակեր հայտնաբերելու պատճառով: