Թուրքիայի իշխանությունները ճանաչել են աբխազական պլաստիկ քարտերը՝ դրանով իսկ փաստացի ճանաչելով Աբխազիայի անկախությունը՝ ասել է Վրաստանի աշխատավորական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին:
Նա նշել է, որ սա թշնամական, անբարյացակամ քայլ է: Նաթելաշվիլին պահանջում է, որ Վրաստանի արտգործնախարարությունը բացատրությունների համար կանչի Թուրքիայի դեսպանին:
«Անհրաժեշտ է արգելել թուրքական ապրանքների տարանցումը Վրաստանի տարածքով և պատժամիջոցներ կիրառել Ziraat Bank-ի և Is Bank-ի դեմ, որոնք նախատեսված են ամերիկյան օրենսդրությամբ», – ասել է Նաթելաշվիլին:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդը քննադատել է նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ նրան անվանելով «Թուրքական ավիաուղիների» բաժնետեր: