Thursday, 28 03 2024
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Գերմանիան Թուրքիային կոչ է արել ազատ արձակել Սելահաթթին Դեմիրթաշին

Գերմանիայի կառավարության Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով պատասխանատու Բարբել Քոֆլերը կոչ է արել Թուրքիայի դատական համակարգին անմիջապես իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր որոշումները։

Ինչպես հաղորդում է  թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Գերմանիան հանդես է եկել կոչով՝ Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին անմիջապես ազատ արձակելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո։

«ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Թուրքիայում Սելահաթթին Դեմիրթաշի բանտարկությունը հիմնված է քաղաքական դրդապատճառների վրա։ Դատարանի վճիռը պարզ է, նա պետք է ազատ արձակվի։ Կոչ եմ անում Թուրքիայի դատական համակարգին անմիջապես իրականացնել ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները»,- գրել է Քոֆլերը Թվիթերի իր միկրոբլոգում։

ՄԻԵԴ-ի՝ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 22-ին։ Դեկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, նշել է, որ ՄԻԵԴ-ը այդպիսի որոշում կարող է կայացնել, միայն այն դեպքում, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը ամբողջովին սպառի իրեն։

Ավելի վաղ Գերմանիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Մայքլ Ռոթը հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումների անհապաղ իրականացումը ոչ թե պարզապես ցանկություն է, այլ Թուրքիայի, որպես ԵԽ անդամ, պարտավորություններից մեկն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում