Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել։
«Անհետ կորած զինծառայողների ծնողների անունից ես կոչ եմ անում մեր ժողովրդին, մեր հայերին, մեր ազգին՝ վերջ տալ էն ամենը, ինչ տեղի է ունենում Հանրապետության հրապարակում։ Էսօր ազգովի դարդ ու ցավի մեջ ենք, բայց էսօր հրապարակում իրենց աթոռի համար են կռիվ տալիս, իրենց աթոռի համար են մուզիկա միացնում, երգում, պարում, ուրախանում։ Կոչ եմ անում իմ ազգին՝ ուշքի եկեք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։