Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Շարունակում եմ զարմանալ՝ ինչու ենք մինչ օրս այդ ալյանսի անդամ. վտանգներ կան, Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, ՅՈՒՆԵՍԿՕն հաղորդագրություն է տարածել, որտեղ առաջարկել է մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն՝ մշակելու ամենակարևոր մշակութային արժեքների նախնական գույքագրումը: Նշվում է նաև, որ սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի կազմակերպությունը կարողանա շարունակել աշխատել: Կարո՞ղ ենք հետևություն անել, որ Ադրբեջանի իշխանություններին ուղղված բազում խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել, և որ միջազգային կառույցները, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, անկարող է իրականացնելու իր գործառույթները:

– Ադրբեջանը պետք է համաձայնություն տա, որ գան իր տարածքում գտնվեն, իսկ Ադրբեջանն, ըստ ամենայնի, այդ համաձայնությունը չի տալիս: Սա փաստում է, որ Ադրբեջանը նպատակ ունի հետևողականորեն, սիստեմատիկ իրականացնելու այդ հուշարձանների ոչնչացումը, դրա համար էլ ցանկություն չունի, որ դրանք հաշվառվեն: Եթե դրանք հաշվառվեն, հետագայում միջազգային այդ կառույցը կարող է ասել, որ այս կամ այն կոթողը ոչնչացվել է պատերազմական գործողությունների ժամանակ:

– Ի՞նչ պիտի անի հայկական կողմը՝ բավարարվի միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերո՞վ, թե՞ փնտրի այլ ճանապարհներ ևս, օրինակ՝ եռակողմ գրավոր պայմանավորվածություն ձեռք բերել՝ ՀայաստանՌուսաստանԱդրբեջան ձևաչափով:  

– Դժվարանում եմ ասել, թե այս նախաձեռնությունն իրականում ումն է, որովհետև ես անձամբ տեղեկացված չեմ: Ես չեմ բացառում, որ սա կարող է լինել երրորդ կողմի նախաձեռնություն, հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի, կարող է  լինել այլ պետության նախաձեռնություն, օրինակ՝ Ռուսաստանի: Քանի դեռ դա չգիտենք, չենք կարող հստակ ասել, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք մենք անել: Բայց ես կարծում եմ, որ դեռևս կան քայլեր, որ կարող ենք անել՝ միջազգային կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանք տանելով:

– Իսկ Ձեր կարծիքով՝ նկատելի աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ բաց է մնում այս ամեն ինչը:

– Ես դժվարանում եմ հիմա պատասխանել, թե ինչով են զբաղված Հայաստանի իշխանությունը, ԱԳՆ-ն, որովհետև նրանց աշխատանքի արդյունքներն առանձնապես չեն երևում. ինչպես չէին երևում վերջին 2,5 տարիների ընթացքում, հիմա ընդհանրապես չեն երևում:

– Սա ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով անելի՞քը պետք է լինի:

– ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքը, բնականաբար, առաջին հերթին ԱԳՆ-ի գործունեության դաշտն է: Բացի ԱԳՆ-ից, նաև երկրի կառավարությունը պետք է սրանով զբաղվի, նաև հասարակական միջազգային կառույցների հետ պետք է համագործակցել: Նաև կրոնական ազատության ալյանսի անդամ ենք մենք դարձել, և մինչ օրս այդ ալյանսը որևէ ձևով պրոհայկական որևէ քայլ չի ձեռնարկել: Ես շարունակում եմ զարմանալ, թե մենք ինչու ենք մինչ օրս այդ ալյանսի անդամ, եթե որևէ բան դրանից չենք ստացել նույնիսկ այսքանից հետո: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ հնարավորություններ շատ կան, հատկապես կրոնական ազատության մասով, որովհետև այդ հուշարձանները հիմնականում քրիստոնեական են: Արձանագրենք, որ այդ ալյանսի կողմից մինչ այս պահը որևէ հայտարարություն չի եղել: Սպասենք, տեսնենք, թե ինչ արդյունքներ կարող ենք գրանցել: Հույս ունենամ, որ դա էլ չենք տապալի մնացած ուղղությունների նման:

– Օրերս նաև Ալիևն էր հայտարարություն տարածել և մուսուլմանական աշխարհի բոլոր երկրներին կոչ էր արել բոյկոտել Հայաստանը, քանի որ իրենց տարածքներում հայերը ոչնչացրել են մուսուլմանական հուշարձանները: Այստեղ Դուք վտանգներ տեսնո՞ւմ եք:

– Վտանգներ միշտ էլ կան՝ մանավանդ հաշվի առնելով դառը փորձը, հաշվի առնելով, օրինակ, այն, որ Բաքվի հայկական եկեղեցին օգտագործում էին որպես գրադարան, հիմա դա էլ չի օգտագործվում: Այնպես որ, ամեն ինչ սպասելի է Ադրբեջանից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում