Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Փաշինյանի քայլերից դժվար է կռահել, որ նա հասկանում է վարչապետի պաշտոնում իր մնալու աղետալի հետևանքները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը:

Պարոն Միսկարյան, տեսակետ կա, որ նախ պետք է սահմանել ճգնաժամը և փորձել լուծումներ առաջարկել 2021-ի համար։ Մասնավորապես, արձանագրել բանակում առկա վիճակը, դրան ուղղված լուծումներ առաջարկել։                             

– Ճգնաժամը միատարր չէ, այն բազմաշերտ է, և միևնույն ժամանակ դրանց շերտերը սերտորեն փոխկապակցված են։ Մի քանիսը առկա են այսօր, մյուսների արտահայտությունը կտեսնենք շատ մոտ ապագայում՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, անվտանգային, դեմոգրաֆիական և այլն։ Հարցն այն է, որ անցած երկուսուկես տարին ցույց տվեց, որ կառավարող ուժը չունի դրանք հաղթահարելու ներուժ, չունի դրանց լուծումները, չեն արվում դրանց կանխարգելմանն ուղղված քայլեր, և դա ավելի է խորացնում հանրային անվստահությունը խարխլված, պարալիզացված պետական ինստիտուտների նկատմամբ։ Իսկ դա իր հերթին բերում է ապագայի նկատմամբ անորոշության և, որպես հետևանք, այդ ճգնաժամերի դրսևորման և խորացման մեծացման։ Ցավոք, քաղաքական դաշտը այնպիսի կառուցվածք ունի, որ ճգնաժամերի հաղթահարման մասին խոսքը լսելի չէ։ Քաղաքական բանավեճը, ինչպես միշտ, այն մասին է, թե դաշտը զբաղեցրած երկու ուժերից որն է ավելի վատը։ Հասկանալի է, որ լուծումների վերաբերյալ բանավեճի բացակայությունը լավ տեղ չի տանելու։ Մեր կուսակցությունը, որպես քաղաքական ուժ, իր պատրաստակամությունն է հայտնել ճգնաժամի հանգուցալուծման մեջ գործուն մասնակցություն ունենալու, լինելու համերաշխության հարթակ՝ բանավեճն ու քննարկումները կառուցողական դաշտ տեղափոխելու նպատակով։ Ցավոք, դա ուժով պարտադրել չի լինի, իսկ այսօրվա հանրային օրակարգ թելադրող ուժերը դեռևս չեն գիտակցում, կամ, իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քայլ չեն անում այդ ուղղությամբ։

ԶՈՒ մի շարք գեներալներ իշխանությունից պահանջում են անհապաղ հրաժարական տալ, որովհետև, ըստ նրանց, գործող իշխանությունները ի զորու չեն կառավարել երկիրը: Նմանատիպ հայտարարություններ տարածել են նաև ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս քայլը։  

– Դրանք, ըստ էության, խոսում են կառավարման ճգնաժամի մասին։ Մտավախություն կա, որ այն նույնպես ժամանակի հետ կխորանա։ Տրամաբանական է, որ ուժայինները չեն ցանկանում ծառայել պատերազմում պարտված հրամանատարի ղեկավարությամբ։ Դարձյալ ցավով պիտի նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի քայլերից դժվար է կռահել, որ նա հասկանում է վարչապետի պաշտոնում իր մնալու աղետալի հետևանքները։ Կա ճգնաժամ, և Նիկոլ Փաշինյանը այդ ճգնաժամի ամենամեծ պատասխանատուն է, և չկա ազդակ, որ նա գիտակցում է դա. շարունակում է ամեն կերպ պահել իր պաշտոնը։

Պարոն Միսկարյան, հրապարակում հավաքված ուժերը վրան են խփել, գիշերել այնտեղ։ Ի վերջո, նրանք կարո՞ղ են որևէ արդյունք գրանցել՝ հասնելու վարչապետի հրաժարականին։

– Դժվար է ասել, թե որը կլինի վարչապետի հրաժարականի բուն պատճառը, բայց որ այն անխուսափելի է՝ միանշանակ է։ Խնդիրը ժամանակի մեջ է, թե երբ և ինչ պայմաններում կհեռանա Փաշինյանը։ Երբ կլինեն, և ով կվերանայի արտահերթ ընտրությունները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գոնե այս փուլում դժվար է տալ։

Դուք այս իրավիճակում ինչպիսի՞ ելք եք տեսնում, արդյոք արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը որոշակիորեն կմեղմացնի՞ իրավիճակը։                                  

Այս իրավիճակում չկան պարզ լուծումներ։ Իհարկե, ցանկացած քայլ, որը կարող է բերել իրավիճակի որոշակիության, կարող է մեղմել ճգնաժամերից մեկը կամ մի քանիսը, բայց մյուս կողմից՝ փաստ չի, որ այն կարող է խորացնել այլ ճգնաժամերը։ Ես մնում եմ այն կարծիքին, որ լավագույն լուծումը Փաշինյանի հեռանալուց հետո այսօրվա հայտնի երկու ուժերի անկախ վարչապետի նշանակումն է, որը, սակայն, կատարելով իր առաջ դրված խնդիրները և ապա կազմակերպելով արտահերթ ընտրություններ՝ ոչ անձամբ և ոչ էլ իր թիմով չի մասնակցի այդ ընտրություններին։

Պարոն Միսկարյան, նախ հասարակությանը սևերի և սպիտակների էին բաժանում, հիմա էլ ժեխերի և էլիտաների։ Հասարակության մեջ այս պառակտումը, որ գնալով խորանում է, ինչի՞ կարող է հանգեցնել։

– Սա ես կանվանեի ոչ թե հանրության պառակտում, այլ հանրությունից օտարում։ Երևույթը, կարծում եմ, խոսում է քաղաքականության վերաբերյալ էդ մարդկանց պատկերացումների մասին։ Նման հայտարարություններով իրենք արտահայտում են իրենց արժեքներից բխող այն մոտեցումը,  որի վկան ենք եղել մենք շուրջ երեսուն տարի։ Այն է՝ Հայաստանում չի կարող լինել ժողովրդավարություն, Հայաստանում պիտի ղեկավարեն «էլիտաները», իսկ ժողովրդին ընդհանրապես պետք է զրկել ձայնի իրավունքից, որովհետև, ըստ իրենց, ժողովուրդը բան չի հասկանում։ Էդ մարդիկ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իրենք կարծում են, որ իշխանության աղբյուրը փողն է, իսկ քանի որ իրենք փող ունեն, հետևաբար իրենք՝ որպես «հաջողակ» բիզնեսմեններ, որպես բիզնես էլիտա, պիտի ղեկավարեն մեր պետությունը։ Ինչպես ասացի, սա նորություն չէ, օլիգարխիկ համակարգը, որի մաս են կազմել այդ ուժերը, հենց այդ արժեքներով էլ առաջնորդվել է։ Որպես ժողովրդավարական պետության կողմնակիցներ՝  մեր խնդիրը պիտի լինի դա թույլ չտալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում