Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է բանակի ներկայությունը Լիբիայում ևս 18 ամսով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
«Հաշվի առնելով Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի առկա ռիսկերը և շահերը, առաջարկվում է երկարացնել Լիբիայում թուրքական ռազմական անձնակազմի առաքելության մանդատի ժամկետը ևս 18 ամսով», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Անկարայի համար առաջնային նշանակություն ունեն Լիբիայում հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքական երկխոսության առաջխաղացումը:
Լիբիայում ներկայումս զինված բախումներ են տեղի ունենում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջեւ: Երկիրը ղեկավարում են Ազգային համաձայնության կառավարությունը, որը ղեկավարում է վարչապետ Ֆայեզ Սարաջը և «Արևելյան կառավարությունը»՝ Աբդուլլահ Աբդուրռահման ատ-Թանիի գլխավորությամբ:
Արևելյան կառավարությանը աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը: