Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Sunway Sitges International Chess Festival-ի առաջատարներին զիջում է մեկ միավոր:
Իսպանիայում ընթացող միջազգային մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Չիլիի ներկայացուցչի նկատմամբ:
Այժմ հայ գրոսմայստերը 8 հնարավորից ունի 5,5 միավոր և մրցաշարային աղյուսակում 11-րդն է: Առաջատարներն ունեն 6,5 միավոր:
Sunway Sitges International Chess Festival-ը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին և կեզրափակվի դեկտեմբերի 23-ին: Մրցաշարի A ենթախմբի մրցանակային ֆոնդը կազմում է 20.765 եվրո: Հաղթողը կստանա 5000 եվրո: Այս տարվա փառատոնին մասնակցում են 138 շախմատիստներ: