Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Ակցիային միանալը մեթոդ էր, միջոց էր՝ ցույց տալու, որ մեզ նույնպես հուզում են այդ մտահոգությունները. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, այսօր ասպիրանտուրայի ընդունելության քննության էիք։ Սա նշանակում է՝ չե՞ք մասնակցում հայտարարված դասադուլ, գործադուլին, թեև ձեր ֆակուլտետը ստորագրել էր, որ միանում է այսօր հայտարարված համազգային  անհնազանդության միջոցառումներին։

– Երբ գրվում է, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետը մասնակցում է գործադուլի կամ դասադուլի, այդ ամենը յուրատեսակ խորհրդանշական բնույթ ունի, որովհետև ոչ միայն ես համոզված եմ, և, հակառակը, ինձ որևէ մեկը չի կարող ապացուցել, որ ժուռնալիստիկան և ժուռնալիստիկայի ֆակուլտետը դուրս պետք է լինեն քաղաքական գործընթացներից, խորհրդանշական բնույթ է կրում այնքանով, որ ուզում ենք ինչ-որ ձևով տեսանելի լինի, որ գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, մտահոգությունները, տագնապները, անհանգստությունները, որ կան այսօրվա և վաղվա հետ կապված, այդ ամենին անհաղորդ չեն նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները կամ դասախոսների մի մասը։ Ուղղակի որոշակի ձև է, մեթոդ է, միջոց է՝ ցույց տալու, որ առկա տագնապները, մտահոգությունները և անհանգստությունները մեր կողքով չեն անցնում։ Դրա համար ֆակուլտետը միացել է այդ հայտարարությանը։ Առավոտից մենք աշխատում ենք սովորական ռեժիմով, ասպիրանտուրայի ընդունելության քննությունն ավարտեցինք, առավոտյան 9։30-ից տարբեր կուրսերում սկսվել են ընթացիկ քննությունները և ստուգարքները, թեև ես ասել եմ, որ եթե որևէ դասախոս կամ ուսանող ասի՝ ոչ, այսօր անհնազանդության ակցիայի օր է, և չենք ուզում քննություն հանձնել, իսկ դասախոսներն էլ ասեն՝ չենք ուզում քննություն ընդունել, խնդիր չկա, կտեղափոխենք վաղը, բայց նման խնդիր մինչ այս պահը չենք ունեցել։

– Չե՞ք կարծում, որ չպետք է միանայիք անհնազանդության միջոցառումներին միանալու հայտարարությանը։ Չե՞ք կարծում, որ հենց ժուռնալիստիկայի ֆակուլտետը իրեն այս գործընթացներից դուրս պետք է դներ։

– Եթե որևէ ուսանող երբևէ կասի, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը կամ դասախոսները թույլ են տալիս, որ քաղաքականությունը մտնի ֆակուլտետ, կամ ֆակուլտետը ներքաշվի քաղաքական գործընթացների մեջ, ինձ կտխրեցնի նման կարծիքը, բայց ինչպես իմ խոսքում ասացի՝ այդ հայտարարությանը միանալը յուրատեսակ, խորհրդանշական բնույթ էր կրում՝ ցույց տալու, որ  ժուռնալիստիկայի ֆակուլտետում աշխատող մարդկանց կողքով չեն անցնում այն տագնապները, անհանգստությունները, մտահոգությունները, որոնք   առկա են, և որոնց լուծման հարցում մտահոգ ենք բոլորս։

– ԵՊՀ դասախոսներից Սոնա Սաղաթելյանը ասում է, որ կյանքի վերջին 23 տարին թեև համալսարանում է անցկացրել, բայց երբևէ չի մտածել, որ կարող է ասել՝ ամաչում է. «Էժանագին պոպուլիստական կոչեր, ագրեսիվ մամուլի ասուլիսներ, առանձին ֆակուլտետների և ինստիտուտների մակարդակով «հասարակական անկարգություններին» մասնակցելու պատրաստակամություն… սա՞ է այրվող, ժամանակի մեջ ընդհատված, ողնաշարը կոտրված երկրիս Մայր բուհի, գիտական հանրության, մտավորականության կեցվածքը…»։

– Այդ գրառմանը ծանոթ չեմ, չեմ ճանաչում նաև իմ հարգարժան գործընկերոջը, չեմ ճանաչում, թե որ ֆակուլտետից է, բայց ժուռնալիստիկայի ֆակուլտետին չի առնչվում իր ասածը, և նորից եմ ասում, որ մեր միանալը այս ակցիային, դարձյալ կրկնում եմ, խորհրդանշական բնույթ է կրում, և առավոտվանից մենք բնականոն աշխատանքային պրոցեսում ենք, ընթանում են ստուգարքները և ընթացիկ քննությունները, բայց այդ մեկօրյա ակցիային միանալը մեթոդ էր, միջոց էր՝ ցույց տալու, որ մեզ նույնպես հուզում են այդ մտահոգությունները, տագնապները, որ առկա են այսօրվա և գալիքի հանդեպ։

– Ֆակուլտետի ուսանողները գրում են, որ իրենք չեն միանում այս հայտարարությանը։

– Այո՛, չեն միանում և ճիշտ են անում, որովհետև ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսական կազմի մասին է  խոսքը, ուսանողներին որևէ մեկը չի վկայակոչել, և այս առումով եթե հանկարծ որոշվի կամ կարծիք լինի, որ մեկօրյա ակցիայից հետո պետք է շարունակվեն ակցիաները, այդ դեպքում ես կկազմակերպեմ ֆակուլտետի դասախոսների հետ գիտխորհրդի կազմի ընդլայնված հանդիպում, կքննարկեմ խնդիրը, և կարծում եմ՝ մեծ մասն ինձ հետ համակարծիք կլինի, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետը քաղաքական գործընթացներից դուրս պետք է լինի, կհանդիպեմ նաև իմ բոլոր կուրսերի ուսանողների հետ և կքննարկեմ բոլոր ուսանողների մասնակցությամբ։

– Իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ամբողջ դասախոսական կա՞զմն է միացել, որովհետև նշվում է, որ սա դեկանի և մի քանի դասախոսների նախաձեռնությունն է եղել։

– Չէ՛, չի կարող լինել ամբողջ ֆակուլտետինը, սա խորհրդանշական բնույթ է կրում, և ժուռնալիստիկայի ֆակուլտետում կան դասախոսներ, որոնք իրենց քաղաքական համակրանքները և հակակրանքները չեն թաքցնում, օրինակ՝ ֆեյսբուքյան տիրույթում, կան, որոնք աշխատում են չեզոք մնալ, կան, որոնք կարծում են, որ, այո, ֆակուլտետը պետք է որոշակի մասնակցություն ունենա այս գործընթացներին, և կան հակառակը պնդողներ, բայց չի կարող, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բոլորը նույն մտածողությամբ մարդիկ լինեն. դա շատ սարսափելի կլիներ, եթե բոլորը միաձև մտածող մարդիկ լինեին։

– Անձամբ Դուք պահանջո՞ւմ եք վարչապետի հրաժարականը։

– Ես գտնվում եմ այս պահին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի իմ աշխատասենյակում և համալսարանական միջավայրում և  ես զերծ եմ մնում բոլոր տիպի քաղաքական զրույցներից: Եթե ես վարչապետի հրաժարականը պահանջելու կամ չպահանջելու անհրաժեշտություն և խնդիր ունենամ իմ առջև, ես այդ մասին հրապարակավ կասեմ համալսարանից դուրս, մեդիատիրույթում, դրա հնարավորությունները, փառք Աստծու, կան,  ուստի ձեր հարցը այս պահին տեղին չեմ համարում և չպատասխանելու համար ներողություն եմ խնդրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում