Հայկ Խանումյանը նշանակվել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այսօր այս նախարարության ուսերին է Արցախի հետպատերազմյան վերականգնման բեռի զգալի մասը։ Խնդիրները բազմաթիվ են՝ բնակֆոնդ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու գործընթաց։ Որոնք են առաջնային: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը օնլյան տեսակապով զրուցել է Խանումյանի հետ: