Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու համար սպասում է Ադրբեջանի պատասխանին, սակայն Ադրբեջանի իշխանություններին ուղղված խնդրանքները դեռևս հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ կոնվենցիայի համաձայն, որին կողմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: «Հետևաբար, Կազմակերպությունն առաջարկել է ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն `նշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրում անելու` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,-ասված է հայտարարությունում:

Այս առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև սկզբունքային համաձայնություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:

Հանդիպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում, 2020 թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին, Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թ. կոնվենցիայի միջկառավարական հանձնաժողովի անդամները ողջունել են այս նախաձեռնությունը և հաստատել առաքելության անհրաժեշտությունը՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային արժեքների վիճակը: Կոմիտեն կողմերից յուրաքանչյուրին խնդրել է հավատարիմ մնալ առաքելության պայմաններին:

Նոյեմբերի 20-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկներ է ներկայացրել և խորը խորհրդակցություններ է անցկացրել ՝ այս առաքելությունն իրականացնելու նպատակով, որն ըստ կոնվենցիայի, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն ասել է. «Դեռևս սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն ուղարկի այդ տարածք: Մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններին դիմել ենք մի քանի անգամ, սակայն խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել: Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը, հատկապես առաջիկա շաբաթների ընթացքում սպասվող եղանակի պատճառով:

Հրադադարի ռեժիմով բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի:

Ժառանգության պահպանումը տևական խաղաղություն հաստատելու կարևոր պայման է: Ուստի մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում անցկացված կառուցողական քննարկումները վերածվեն գործողության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում