Կիևը, Թուրքիայի հետ համատեղ նախագծի շրջանակում, Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար կկառուցի Ada դասի հինգ կորվետ:
Նավերից առաջինը կկառուցվի թուրքական նավաշինարաններում: Այն կարժենա 265 միլիոն եվրո: Մնացածը կկառուցվեն նիկոլաևյան «Օկեան» նավաշինական գործարանում:
Ուկրաինական լրատվամիջոցներում նավերի ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկատվությունը տարբեր է: «Դումսկայա»-ն հաղորդում է հինգ, մյուսները՝ չորս նավի կառուցման մասին: Երկու կորվետ կկառուցվի Թուրքիայում, երկուսը՝ Ուկրաինայում: