Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Նոր փուլը հին ախտանիշով պարտված ներկային կգումարի պարտված ապագա․ սթափվել է պետք

Հայաստանը մտնում է նոր կյանք, պատմական նոր փուլ, սա անկասկած է, սա քննարկելու կարիք իսկ չկա: Հայաստանում կփոխվի իշխանություն, թե չի փոխվի, կլինի ժամանակավոր կառավարություն, թե չի լինի, վարչապետ կլինի Փաշինյանը, թե չի լինի, կլինի ընդդիմադիր թեկնածու, թե տեխնոկրատ, հերթական, թե արտահերթ կլինի ընտրությունը, այդ ամենը էական հարցեր են, սակայն դրանց որևէ պատասխան չի փոխում մի բան՝ արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը մտել է պատմական նոր շրջափուլ, ապրելու է նոր կյանքով, որը չի լինելու և ուղղակի չի կարող լինել նախկինի նման: Այստեղ կա մի քանի էական հանգամանք, որոնք չեն բխում միայն պարտությունից, Արցախի տարածքների զգալի մասի կորստից բխող հոգեբանական ծանր իրադրությունից: Այդ հոգեբանական իրողությունները ժամանակի ընթացքում կանցնեն, վերքերը և ցավերը կբթանան, հանրությունը դուրս կգա շոկից, բայց նոր իրողությունները կմնան՝ տարածքների կորուստ, նոր սահմաններ, Արցախ-Հայաստան նոր կոմունիկացիա, նոր տնտեսական շրջանակներ, տարածություններ, նոր անվտանգային մարտահրավերներ: Այդ ամենը չի ենթադրելու միայն սահմանային նոր ինժեներական կառուցվածքների պատրաստում, ապահովում անվտանգային անհրաժեշտ ռեսուրսներով, նոր դիրքավորում և այլն: Խնդիրը միայն սահմանները չեն: Փոխվել է Հայաստանի ռազմա-քաղաքական հարաբերակցությունն արտաքին միջավայրի հետ:

Մեկ օրինակ՝ Հայաստանը Իրանի հետ 40 կմ-ից փոքր-ինչ ավելի սահմանով ամենևին նույն Հայաստանը չէ, ինչ Հայաստանն Իրանի հետ արցախյան հատվածում 100-ից ավելի կմ սահմանակցությամբ, կամ Սյունիքի գյուղացիական տնտեսական ենթակառուցվածքներն ու հեռանկարները նույնը չեն, ինչ այն ժամանակաշրջանում, երբ Արցախի հարավային տարածքները գտնվում էին այդ տնտեսությունների համար արոտավայրի կամ այլ գյուղատնտեսական նշանակության ենթակա: Ըստ այդմ, միայն ամբողջ Սյունիքը թերևս կանգնելու է ագրարային խորքային ռեֆորմի անհրաժեշտության առաջ, իսկ ավելի շուտ՝ ագրարա-արդյունաբերական: Այդ ռեֆորմը պահանջելու է մի կողմից տնտեսական բարեկեցության, մարդուն վաղվա օրվա հանդեպ հեռանկար տալու, մյուս կողմից նաև ապահովության, անվտանգության զգացում հաղորդելու խնդիրների լուծում: Այդ իրողությունները, սակայն, միայն Սյունիքում չեն: Փոխվել է սահմանը մինչև Գեղարքունիք, հետևաբար՝ առնվազն երեք մարզ կանգնած է տնտեսական խորքային նոր իրողությունների առաջ: Հայաստանին մի կողմից անհրաժեշտ է օպերատիվ կառավարում բոլոր մակարդակներում, մյուս կողմից, բոլոր մակարդակների համար անհրաժեշտ են օպերատիվ կերպով ռազմավարական և հայեցակարգային վերանայումներ, միաժամանակ նաև դրանց արագ կենսագործման համար անհրաժեշտ ֆինանսական հոսքեր, ներդրումներ: Չհասցնել այդ գործում, նշանակելու է ռազմական պարտությունից հետո զգալիորեն հետ մնալ նաև տնտեսական իմաստով: Դա էլ բերելու է նրան, որ դանդաղելու է հոգեբանական անկման կասեցումն ու հաղթահարումը:

Մինչդեռ Հայաստանն, այդ ամենով հանդերձ, ունի մեկ այլ լուրջ խնդիր՝ ներքին հարցերի լուծման գործընթացների որակական արդիականացմանը զուգահեռ, դնել համաշխարհային կյանքում էական նշաձողեր զբաղեցնելու խնդիրներ, այդ թվում՝ հենց հայկական անվտանգության նկատառումներից, հայկական ինքնիշխանության ու սուբյեկտության կենսական խնդիրներից ելնելով: Այդ հարցերը Հայաստանում պետք է լինեն լայն քննարկումների առարկա, գոնե իշխանության համար պայքարին զուգահեռ: Սակայն Հայաստանում այդ պայքարն է, և այդ պայքարի տրամաբանությունից բխող մեդիատեռոր՝ համատարած, բոլոր ուղղություններով, ձգտելով մարդկանց փողոց հանելու համար հասցնել որքան հնարավոր է խոր ահաբեկման, տագնապի և հուսահատության: Կամ, առնվազն, մարդկանց այդպես գամել, կապել խոհանոցներին, հեռացնել քաղաքական աշխուժության ռեժիմից, այդպիսով գոնե փոխելով ներքաղաքական պայքարում ուժերի հարաբերակցության տեսակարար պատկերը: Չի լինում նոր փուլ հին հասարակական-քաղաքական ախտանիշներով: Այդպիսի փուլերը ունենում են ոչ թե արդյունք, այլ վերածվում են նախորդ փուլերի մետաստազի: Այն դեպքում, երբ համաշխարհային պատմությունը գիտե մոտ ու հեռու այնպիսի վերածնունդների օրինակներ, որոնք ապշեցնող են, թե ինչպես են ըստ էության ջախջախված հանրություններն ու պետությունները ապագա կառուցել, ընդ որում՝ ոչ միայն իրենց, այլ աշխարհի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում