Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Քանի դեռ նոր սահմանագծերը հստակեցված չեն, միանշանակ պետք է լինի զենք մարդկանց մոտ

«Առաջին լրատվական»ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության, և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

-Պարոն Հայրապետյան, Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով արցախցիներին պատերազմի ընթացքում ստացած զենքերը հանձնեն։ Հաշվի առնելով պատերազմի արդյունքում առաջացած նոր բնագծերը, արցախյան բնակավայրերի խոցելիությունը և այս բոլորի որպես հետևանք Արցախում հանրային տրամադրությունները արդյո՞ք ճիշտ էր նման որոշումը։ Ի՞նչ եք Դուք կարծում, արդյոք այս պահին դա նպատակահարմա՞ր է։

Սա լուրջ հարց է։ Այսօր գոյություն ունի պաշտպանության բանակ, որը ապահովում է ժողովրդի անվտանգությունը, թե որքանով՝ այլ հարց է, և գոյություն ունեն ուժային կառույցներ, մենք ունենք նաև աշխարհազոր, կա նաև խաղաղապահների գործոնը։ Այս ամենը պետք է համադրենք, որպեսզի ժողովրդի անվտանգությունն  ապահովվի։ Եվ այսօր զենքը ոչ թե  ինչ-որ մեկը պետք է գաղտնի պահի, այսօր ուզի հանի կամ չհանի, դա պետք է հաշվառված լինի, պետք է նորմալ կարգ ու կանոն պահվի։ Այսօր շատ են խնդիրները՝ տարածքների կորուստ, սոցիալական բարդ իրավիճակ, անհետ կորած զինծառայողների խնդիր և այլն։

Եվ քանի դեռ նոր սահմանագծերը հստակեցված չեն, միանշանակ պետք է լինի զենք մարդկանց մոտ, բայց պետք է լինի կազմակերպված, հստակ հաշվառված։ Վերջապես ամեն զենքով մարդ չէ, որ կարող է պաշտպանական գործողություն իրականացնել։ Սեղմ ժամկետում կոնկրետ հարցեր պետք է բարձրացնել։ Եվ մեր կուսակցությունը այդ ուղղությամբ է աշխատում։  Պետք է ծրագիր լինի, մենք ունենք ծրագիր, որը մենք ներկայացրել ենք բոլոր կուսակցություններին։ Մինչև հիմա ոչ մի արձագանք չկա, հետագա անելիքների մասին ծրագիր է պետք։ Իսկ այս նշանակումները, այս ընթացքը մեզ չի բավարարում։

-Նկատի ունեք ձեր կուսակցությա՞նը։

-Չէ՛, ժշողովրդին, կուսակցությունը ստացել է ժողովրդի աջակցությունը, քվեն, և պետք է տեսնենք՝ ինչ պետք է անել։ Պետք է համախմբվել ծրագրի շուրջ։ Նոյեմբերի իննին  հայտարարություն է ստորագրվում, բայց թշնամին նորից գործողություններ է անում, որի նկատմամբ կա անասկանալի անտաբերություն։ Սա անթույլատրելի է, և թե՛ թշնամին, թե՛ խաղաղապահները պետք է տեսնեն, որ պայքարել ենք, մեր տղաները զոհվել են, որ հետագայում ընդլայնվենք, պետությունը կառուցենք։ Արժանապատիվ պետք է ապրեն ապրողները այս հողի վրա։

-Նշվում է, որ Վիտալի Բալասանյանի նշանակումը հեղաշրջում էր Արցախում, իշխանության փոփոխություն

-Ես կասեի՝ Արցախում ոչ մի բան էլ չի եղել։ Ցանկացած նշանակման պահով կարող եմ ասել՝ ով է ինչ արել կամ չի արել, որ ցանկացած փոփոխությունից հետո մյուսը գա անի։ Ես որևէ հեղաշրջում չեմ տեսնում անում չեմ տեսնում, որևէ դրական գործընթաց չեմ տեսնում, քանի որ չկա որևէ ծրագիր, բոլորը ձգտում են պաշտոնների, որևէ քայլ չի բավարարում ժողովրդին, չեմ հասկանում՝ ինչ հեղաշրջման մասինէ է խոսքը։Մեզ ծրագիր է պետք, մենք պետք է հստակեցնենք Արցախի կարգավիճակի հարցը, կոնկրետ պետք է զբաղվենք այդ հարցերով։ Բանկերում հերթեր են, պետական մեծ ապարատ բնական հունից դուրս է եկել, քաղաքապետարաններում, փոստերում հերթեր են։ Եվ այս ծանր վիճակում ինչ-որ մեկն նշանակել-հանելը որևէ էական բան չի փոխում, քանի որ կարևորը գործն է, տեսնենք ինչպես են աշխատելու։

Արտահերթ ընտրություններ Արցախում պահանջելո՞ւ եք։

-Այս պահին Ղարաբաղում մարդիկ արտահերթ ընտրությունների տրամադրություն չունեն, այս պահին արդիական չէ։ Այսօր թշնամին ամեն տեղի փորձում է  ամեն ինչ վտանգի տակ դնել։ Ի՞նչ եք կարծում, անտուն, սոված մարդը հավե՞ս ունի քաղաքական ընտրությունների։ Այս պահին ժամանակը չէ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում