Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Արցախում ռուսական ռազմական ընդլայնման հայկական պայմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը հնարավոր է համարել, որ ավելանա Արցախում ռուս խաղաղապահների թիվը, իհարկե, դրա համար անհրաժեշտ համարելով հակամարտող կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի համաձայնությունը:

Հայտնի է, որ եռակողմ նոյեմբերիննյան համաձայնագրով խաղաղապահների համար նախատեսված է 1960 թիվը: Թե ինչպես է հաշվվել այն, պարզ չէ, այդ մասին մանրամասներ չեն ներկայացվել: Մինչդեռ, սկզբունքը թերևս կարող է իր մեջ պարունակել ուշագրավ մանրամասներ՝ ինչու, ասենք, ոչ թե 2000, այլ 1960: Մյուս կողմից, իսկ ո՞վ է հաշվել, կամ հաշվում, կամ հաշվելու, թե իրականում որքան ռազմական կոնտինգենտ է տեղակայվում Արցախում: Ավելին, այն, որ այդ ամենը Ադրբեջանի վերահսկողությունից գործնականում դուրս է և ժամանակի ընթացքում, թերևս, ավելի է դուրս գալու, վկայում է հենց նույն Ադրբեջանում սկսված քննարկումը՝ ընդհուպ խորհրդարանական մակարդակում: Այն, մեծ հաշվով, «խուլ» բողոք է Արցախում ռուս խաղաղապահների դեմ, ինչը պայմանավորված է գիտակցումով, որ Ադրբեջանն այդտեղ պարտվել է: Կյանքը չի ավարտվում դեկտեմբերի 10-ի Բաքվի շքերթով, Ալիևը դա լավ գիտե: Մինչև դեկտեմբերի 10-ը Արցախում չկար ռուսական ռազմական ներկայություն, այժմ կա և այն ընդլայնվելու է, ընդ որում՝ առանց Ադրբեջանի համաձայնության: Պուտինը պարզապես պահում է դիվանագիտական էտիկետը՝ ասելով, թե հարկ կլինի ստանալ նաև Բաքվի համաձայնությունը:

Ավելին, եթե նայենք նրա ձևակերպումները, ապա նշվում է հակամարտող կողմերի, այդ թվում՝ Բաքվի: Մինչդեռ, եթե առաջնորդվենք, այսպես ասած, իրավական կանոնակարգով, Պուտինը՝ որ Արցախը համարում է ֆորմալ տեսանկյունից Ադրբեջանի մաս, Բաքվի համաձայնության առումով պետք է ասեր ոչ թե «այդ թվում», այլ «առաջին հերթին»: Սրանք, իհարկե, նրբերանգներ են, որոնք առերևույթ քիչ բան են ասում, սակայն շոշափում են խորքային ռազմավարական նկրտումներ ու դիտարկումներ: Բաքվում հասկանում են, որ Արցախում ռուսական ռազմական ներկայությունը ոչ միայն կանգնեցնում է հարկ եղած դեպքում, կամ հարկ համարած դեպքում ադրբեջանական որևէ առաջխաղացում, այլ հակառակը՝ ստեղծում ռուսական առաջխաղացման նախադրյալներ: Ավելին, չի բացառվում, որ Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ Ադրբեջանին «գայթակղեցին» սադրանքի, հետագայի համար, այսպես ասած, հակադարձ նախադեպ ստեղծելու նպատակով:

Ամբողջ հարցն այն է, որ այդ սադրանքի համար խայծ դարձան թե հայկական տարածքներ, թե դրանք պահող խիզախ հայ զինվորներ, որոնցից մի քանի տասնյակ հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: Նրանք պետք է ամեն կերպ հնարավորինս արագ վերադարձվեն Հայաստան: Միաժամանակ, Հայաստանի ռազմավարական խնդիրն է հետագայում թույլ չտալ այդպիսի կրկնություն, երբ հայկական տարածքներն ու զինուժը կդառնա ռուսական մարտավարության «խայծ»: Ավելին, Հայաստանը պետք է կառուցի հանգամանալից ռազմավարություն և դրանից բխող մարտավարական հայեցակարգ՝ Ռուսաստանի ռազմավարական դիտարկումների ծիրում առավելագույնս շահելու համար: Դրա համար, իհարկե, անհրաժեշտ է ներքին կյանքի առավելագույնս արագ վերակազմակերպում: Դրա բանալին պետք է գտնել օր առաջ, որովհետև առանց դրա, հաշվի առնելով թե՛ ներքին պայքարի սուբյեկտիվ գործոնները, թե՛ պատերազմի պարտությունից, մարդկային և տարածքային կորուստներից բխող էմոցիոնալ գերլարված ֆոնն ու դրանից բխող նյարդային մթնոլորտը, ստեղծում են լիովին հակառակ պատկեր. Ադրբեջանն է կարողանում խաղալ դրա վրա և փորձել միավոր շահել Հայաստանի հաշվին, Արցախի հաշվին: Միաժամանակ, առանցքային է, անշուշտ, ոչ միայն ներքին կյանքի արագ վերակազմակերպումը, այլ նաև առաջին հերթին կառավարման համակարգի, որի ստորաբաժանումները պետք է զբաղվեն ընթացիկ, օպերատիվ խնդիրներով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Այլ կերպ ասած, հրատապ օրակարգում է իրավիճակում հայկական համապարփակ պետական ներկայությունն ընդլայնելու հարցը, որի համատեքստում Արցախում ռուսական ստորաբաժանումների ընդլայնումը կստանա հայկական պետական և ազգային խնդիրների լուծման գործընկերային և դաշնակցային ներուժ՝ փոխադարձ տրամաբանությամբ: Հակառակ դեպքում, հայկական պետականությունն է ռեսուրս մնալու ռուսական ռազմավարության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում