Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր մեծ հաղթանակն ու Ադրբեջանի բժշկական մառազմը․․․

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը երեկ երեկոյան դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Սա փայլուն հաջողություն է։ Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնեց։Եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի՝ մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ էր տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության էր մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել էր Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Նիկոյալ Օխլոպկովի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ մեր հայրենակից Գոռ Հովհաննիսյանին։

Փաստորեն, Թևանյանը աշխարհի գավաթի խաղարկության բոլոր գոտեմարտերում հաղթանակի հասավ խոշոր հաշվով, ինչը բացառիկ արդյունք է։ Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ մեդալն է Աշխարհի գավաթի խաղարկությունում․ նախօրեին արծաթե մեդալ էր նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ: Ինչևէ, Թևանյանի պարգևատրման արարողության ժամանակ տեղի ունեցավ մի երևույթ, որը ոչ այլ ինչ էր, քան ադրբեջանական մառազմ։ Մասնավորապես, պարգևատրման արարողության ընթացքում հնչեց ՀՀ պետական օրհներգը և մեր ըմբիշը պարգևատրվեց ոսկե մեդալով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը խախտելով մարզական բոլոր կանոնները չներկայացավ պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին:

Ավելին, ադրբեջանցի բժիշը չցանկացավ լուսանկարվել պատվո հարթակում գտնվող մեդալակիրների հետ։ Փաստորեն, ադրբեջանցիները մարզական միջոցառումը կրկին օգտագործեցին որպես քաղաքական հարթակ։ Օգտագործեցին, քանզի դեռևս հեռու են մարդկային պարզ գիտակցությունից։ Ավելի բարձր գաղափարների մասին խոսելը կարծում ենք ավելորդ է։ Ադրբեջանցիները փորձում են թշնամական մթնոլորտ ստեղծել նաև սպորտում, մինչդեռ մարզաշխարհը չի ճանաչում ազգություն, կրոն, կտրականապես ժխտում է ռասիզմը։ Մրցումների ժամանակ բոլորը մարզիկ են։ Կարծում ենք շատերը կհամաձայնեն, որ ազգամիջյան լարվածություն սերմանող մարզիկները, մարզիչները պետք է խստագույնս պատժվեն, միջազգային ֆեդերացիաների, մրցումների կազմակերպիչների, ինչու չէ նաև միջազգային օլիմպիական կոմպիեի կողմից։ Նման մարզիկները միանգամայն արժանի են ցմահ որակազրկման։ Բելգրադում տեղի ունեցածը հերթական ապտակն էր սպորտին։ Այո, շատերի համար պաշտոնական արարողությանը բժշկին ուղարկելը նույնիսկ ծիծաղելի է, բայց․․․։

Տեղի ունեցածը պետք է համապատասխան արձագանքի արժանանա ոչ միայն մրցաշարի կազմակերպիչների և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք արձանագրել, որ սպորտային գերատեսչություններն ուղղակիորեն արդարացնում են ադրբեջանական սպորտը ոտնահարող մառազմը։ Ինչևէ, օգտվելով առիթից անհրաժեշտ ենք համարում շնորհակալություն հայտնել Վազգեն Թևանյանին մեր երկրի պատիվը բարձր պահելու համար, մեր օրհներգը մեծ մրցաշարում հնչեցնելու և պետական դրոշը բարձրացնելու համար։ Բոլորիս համար այս ծանր օրերին նման հաղթանակներն անհրաժեշտ են օդի ու ջրի պես։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում