Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանի ղեկավարը ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարին:
Մամուլի ծառայությունը նշել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, հակամարտության կարգավորումը, ինչպես նաև եռակողմ համաձայնագրի կետերի իրագործումը:
Ալիևն ու Բորտնիկովը նշել են, որ իրավիճակը կայուն է: